Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներն այսուհետ կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով

Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։ Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղևորների սպասարկման հարմարավետությունը և այլն։ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։ Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին։ Դրանցից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ։ Նշենք, որ նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am