Մտել է բնակարան եւ հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր/տեսանյութ/
Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տանտերերից մեկը նկատելով հափշտակողին՝ պահանջել է, որ կանգնի, սակայն նա գողոնով փախել է: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով վարկած առաջ քաշվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Անդրանիկ Մ.-ն: Նա հուլիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանություն: Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Քննությունը շարունակվում է:
