Դանիելը սխալ էր, Տիրայրը՝ ճիշտ. Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», որպես հասարակական կազմակերպություն, մշտապես հանդես է եկել իշխանությունների հանրային հաշվետվողականությունը հետապնդող watchdog-ի (վերահսկողի) դիրքերից: Այս առաքելությունը ԻՔՄ-ն իրացրել է նաեւ իրեն պատկանող փաստերի ստուգման լրատվական կայքի՝ Sut.am-ի միջոցով (շուտով՝ անվանափոխված «Փաստերի ստուգման հարթակ»/Fact Investigation Platform` Fip.am): Այս մասին ասված է իրազեկ քաղաքացիների միավորման տարածած հայտարարության մեջ: «Թավշյա հեղափոխություն»-ից հետո երկրում ստեղծված բոլորովին նոր իրավիճակում քաղհասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որոշակի առումով գտնվում են ադապտացիոն շրջանում: Թերեւս, հենց դրանով է պայմանավորված ԻՔՄ-ում օրերս ծագած «աղմկոտ» բանավեճը կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի եւ լրագրող Տիրայր Մուրադյանի միջեւ՝ կապված փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանին վերաբերող Sut.am-ի հրապարակման հետ: Կազմակերպության աշխատակիցների միջեւ հանրային բանավեճի փաստն ինքնին խնդիր չէ, ավելին՝ վկայում է կազմակերպության թափանցիկության եւ ներքին ժողովրդավարության մասին: Խնդիր է, թերեւս, այն, որ էմոցիոնալ դրսեւորումները կարող են թյուր ընկալումների տեղիք տալ: Փաստը հետեւյալն է. ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նախապես չձեռնարկելով բավարար միջոցներ վերոնշյալ հոդվածի խմբագրման պատշաճ մեխանիզմների գործածման համար, հոդվածի հրապարակումից հետո, առանց հեղինակ Տիրայր Մուրադյանի հետ համաձայնեցնելու, ժամանակավորապես արգելափակել է դրա հասանելիությունը եւ այն լրացումներով ու փոխված վերնագրով վերահրապարակել մոտ 18 ժամ անց: Այնինչ, լրացումները կարող էին արվել առանց հոդվածը արգելափակելու, իսկ վերնագիրը կարող էր փոխվել հեղինակի հետ համաձայնեցնելուց հետո: Ծրագրերի համակարգողի այս գործողությունները հակասում են կազմակերպության ռազմավարական նպատակներին: Վստահեցնում եմ, որ միջադեպը պատշաճ քննության է ենթարկվել կազմակերպության ներսում եւ անհրաժեշտ հետեւություններն արվել են՝ հետագայում նման դրսեւորումները կանխելու նկատառումով: Արդյունքում որոշվել է ծրագրերի համակարգողին հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ հետաքննական հոդվածների համակողմանիությունն ապահովող առավել վստահելի մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Աշխեն Մուշեղյան, Գործադիր տնօրեն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am