Ձեւավորեք էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ քննարկեք ԱԺ փոխնախագահի վարքագիծը. պահանջ

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը: Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասված է. «2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձեւավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Նա իր խոսքն ուղղել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին, Ալեն Սիմոնյանին եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։ ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից Դանիել Իոաննիսյանին մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելը, ոչ այլ ինչ է, քան ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում եւ խորացում, որը շարունակում է խոցելի դարձնել նրանց։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թ․ վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի շրջանակներում պարտավորություն է ստանձնել ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը եւ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ նրանց մասնակցությունը հանրային եւ քաղաքական կյանքին, որոշումների կայացմանը։ Մտահոգիչ է նաեւ Արփինե Հովհաննիսյանի արձագանք-պարզաբանումը իր արտահայտությունների վերաբերյալ, որով խուսափում է իր խոսքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրավորական լինելու մասին փաստից եւ ներողություն է հայցում միայն ձեւակերպման անձնավորված բնույթի համար։ Անընդունելի համարելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը եւ մտավոր խնդիրների շահարկումը՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը։ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա Հայտարարությանը միացել են հետեւյալ իրավապաշտպան կազմակերպությունները՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Հաշմանդամություն եւ ներառական զարգացում» ՀԿ (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ) «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Լիարժեք կյանք» ՀԿ «Իրավունքի զարգացման» կենտրոն ՀԿ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ «Մենք Կարող ենք» ՀԿ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ «Կանանց Ռեսուրսային կենտրոն» «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ Արեւ Մելքոնյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ «Լռության Ձայն» ՀԿ Արմինե Ղազարյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ «Սկարպ» ՀԿ»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am