Կամո Արեյանի կինն իրենից հարուստ է

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ով արդեն 15 տարի զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, զարմանալիորեն համեստ ունեցվածք ունի: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան: Սեփական ավտոմեքենա չունի: Համենայնդեպս, հայտարարագրում չկա նշված: Որպես եկամուտ հայտարարագրել է միայն քաղաքապետարանից ստացված աշխատավարձը՝ ամսական 384 հազար դրամ: Նույնն է նաև դրամական միջոցների դեպքում: Հայտարարագրում ցույց է տվել փոքր գումարներ՝ 550 հազար դրամ:

Իսկ ահա նրա տիկինը` Արմենուհի Հարությունյանը, այնքան էլ աշխատավարձի հույսով չի ապրում: Նրա դրամական միջոցը կազմել է անցած տարեվերջին 350 հազար դրամ: Փոխարենը Արեյանի տիկինը անցած տարեվերջին ունեցել է 51 հազար 700 դոլարի չափով փոխառություն: Բացի այս, նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը` ամսական 152 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված 122 դոլարը և մեկ ընկերությունից 7 մլն 920 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը: Բանն այն է, որ Արմենուհի Հարությունյանը մի քանի առևտրային կազմակերպություններում բաժնետեր է և ղեկավար: Ի դեպ, նրան է պատկանում զբոսաշրջության ոլորտում հայտնի «Արմանե Երկիր» ընկերությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությունը սոցփաթեթի շրջանակներում պետական հատվածում աշխատողներին ծառայություններ է մատուցել: Մեկ այլ ընկերություն էլ է կապվում Արմենուհի Հարությունյանի հետ: Խոսքը «Մոդդ Իվենս»-ի մասին է, որի բաժնեմասի մեծ մասը պատկանում է նրա քրոջը` Շուշանիկ Հարությունյանին:
Մանրամասն՝ այստեղ:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am