Հայաստանը պատրաստ է պատերազմի. Դավիթ Տոնոյանը զգուշացրեց Բաքվին

Ադրբեջանական զինուժի կուտակումների և ակտիվության մասին հաղորդագրությունները ճիշտ են և նման զարգացումներ գրանցվել ու գրանցվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով՝ մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին EADaily.com-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, բանակցություններում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած առավելապաշտական դիրքորոշման պայմաններում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ բարձր է: «Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, երևույթ, որից զերծ մնալը դրված է որպես նախապայման ԼՂ հակամարտության, և ընդհանրապես՝ բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմքում», -նշում է նախարարը: Հատկապես մտահոգիչ են մինչ օրս լարվածությամբ համեմատաբար աչքի չընկած նախիջևանյան ուղղությամբ ռազմական ակտիվության դրսևորումները: «Այստեղ ռազմական ցանկացած արկածախնդրություն հղի է խոշոր հրդեհ բոցավառելու վտանգով, ճգնաժամ, որին անմասն չեն մնա տարածաշրջանային այլ դերակատարները», - զգուշացնում է Դավիթ Տոնոյանը: Միաժամանակ, Հայաստանի որդեգրած ողջ կառուցողական կեցվածքով հանդերձ, նա չի ցանկանում, որպեսզի մարդկանց մոտ ձևավորվի տպավորություն, թե հայկական կողմը խաղաղության խնդրարկու է: «Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել հակամարտության ռազմական էսկալացիան իրենց վերահսկողության տակ ունենալու հարցում: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ իրենք սկսեն որևէ տեղամասում թեկուզ սահմանափակ ծավալի օպերացիա և հույս տածեն որ իրենց խնդրանքով միջնորդ պետությունները կհամոզեն հայկական կողմին դադարեցնել այդ ագրեսիայի պատժման նպատակով ձեռնարկված հակահարձակումը: 2016թ. ապրիլյան ագրեսիայի նման սցենարի կրկնման դեպքում հայկական կողմը կարող է չկարողանալ զերծ մնալ իր տրամադրության տակ եղած ողջ զինանոցը օգտագործելու և այդպիսով՝ հակառակորդի սահմանափակ մարտական խնդիրները ավելի վճռական ու ծավալուն ձևաչափով հակադարձելու «գայթակղությունից»», - նշում է նախարարը: Նրա խոսքով, ապրիլյան մարտերից առաջին հերթին կատարել ենք ռազմավարական նշանակության հետևություններ. «Կրկնում եմ, Ադրբեջանը չէ, որ պետք է իրեն վերապահի իրադրության էսկալացիայի ժամը, տեղը և ծավալը որոշելու մենաշնորհը»: «Արել ենք նաև մի շարք հետևություններ ռազմական գործողությունների օպերատիվ և մարտավարական մակարդակներում, որոնց արդյունքում կատարել ենք անհրաժեշտ փոփոխություններ զորքերի օպերատիվ դասավորության, առաջնագծում մարտական խնդիրների կատարման, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով բանակի հագեցման ոլորտներում: Տեխնիկական և ընթացակարգային լուծումների միջոցով բացառել ենք նաև նման հարձակումներին դիմագրավելիս հանկարծակի գալու գործոնը»,- ընդգծում է նա: Իր ողջ նշանակությամբ հանդերձ, Տոնոյանի խոսքով, «ապրիլյան պատերազմը» չպետք է գտնվի մեր ռազմական մտքի կիզակետում: «Ռազմարվեստի պատմությունը ականատես է բազմաթիվ դեպքերի, երբ նույնիսկ ամենալավ զորահրամանատարները և նույնիսկ ամբողջ զինված ուժերն ընկել են ապագայի պատերազմին նախորդ ռազմական գործողությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվելու և դրա հետևանքով սխալվելու թակարդը: Այնպես որ՝ հավանական ռազմական գործողություններին նախապատրաստվում ենք համակողմանիորեն, ոչ թե միայն անցյալի փորձի հաշվառմամբ»,- եզրափակում է նախարարը:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am