«Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու». քաղաքագետ՝ Փանիկում տեղի ունեցած միջադեպի մասին

«Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։  Սա շատ փոքր իրադարձություն է։ Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու։ Սրանցից խուսափել չի կարելի»,- Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ « Ռուսաստանի հետ համագործակցությունը կմնա այնպիսին, ինչպիսին կա, կապերը կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունների վրա չազդեց անգամ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Փանիկում տեղի ունեցածը չափազանց փոքր միջադեպ է, նման միջադեպեր եղել և լինելու են, դրանցից խուսափել հնարավոր չէ: Սակայն  ՀՀ վարչապետը պետք է ինչ-որ կերպ պատասխանի երկրում շարունակվող դիսկուրսներին:Յուրաքանչյուր իրադարձություն խուճապային կերպով ընդունելը հատուկ է հայկակական հասարակական, քաղաքական շրջանակներին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միջադեպի ուռճացման հետևում կանգնած են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: «Նման միջադեպերը փորձության են ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները, այլ բան է, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորել են փորձություններին:Այդ հարաբերությունները ենթարկվել են ավելի հզոր հարվածների, ինչպես օրինակ Պերմյակովի գործը, 2016 թվականի քառօրյա էսկալացիան: Խնդիրներ իրականում կան, սակայն կա նաև բավական բարձր մակարդակի ռազմական փոխգործակցություն: Համագործակցությունը կշարունակվի, այն ավելի կընդլայնվի և կկատարելագործվի»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետն անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ և Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում կլինի հերթական իշխանափոխությունը. հանրապետականներն իրենց ունեցած դիրքը կփոխանցեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ «Երևանը Հայաստանի 1/3-րդն է, և այստեղ իշխանություն ունենալը շատ լուրջ առաջնահերթություն է ցանկացած քաղաքական ուժի համար։ Չեմ հավատում, թե ընտրություններից հետո ավագանին գլխավորողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն լինի Հայաստանի այսօրվա իշխանությունից»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետը ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված ևս նույն տեսակետն ունի։ Իսկ թե ինչ ձևաչափով Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ընտրություններին, Իսկանդարյանի խոսքով՝ կախված է հենց իր ցանկությունից։ «ՔՊ-ից բացի մյուս երկու կուսակցություններին ձեռնտու է ընտրություններին դաշինքով մասնակցելը, որովհետև այդպես մեծ կլինի հավանականությունը, որ իրենք ԱԺ-ում կհայտնվեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պետք է ինչ-որ մեկին իր հետ տանել խորհրդարան՝ հետագայում կոալիցիոն գործընկեր ունենալու համար»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը վստահ է՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան հեղափոխական էյֆորիայի ներքո գործող իշխանություններն ավելի մեծ հաջողություններ կունենան։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am