Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հուլիսի 23-ին Հայաստան է գալու ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը:
Ըստ այդ նույն տեղեկության, Թաթուլյանը գալիս է Հայաստան` վճարելու Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) ազատ արձակման համար անհրաժեշտ 1 միլիարդ դրամ գումարը։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրի հավաստիությունը ճշտելու համար կապ հաստատեց անձամբ Թաթուլյանի հետ: Վերջինս մեր զրույցում ասաց. «Այս պահին Եվրոպայում հանգիստս եմ անցկացնում և դեպի Հայաստան թռիչք դեռևս չեմ նախատեսել»:
Թաթուլյանը զարմացավ, երբ մենք նրան հարցրինք, թե ինքը պատրաստվո՞ւմ է վճարել Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար պահանջվող գումարը:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը