Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Կնյազ Ու.-ի, Ջամալ Գ.-ի ու Ռոմիկ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ: 1992 թվականի ապրիլին ծնված Կնյազը իր համագյուղացի ընկերներ Ռոմիկի ու Ջամալի հետ մեղադրվում է խմբի կազմում անչափահաս՝ 1999 թվականի մարտին ծնված աղջկա՝ Աննա Ռ.-ին (անունը փոխված է) առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ Կնյազ Ու.-ն նախապես համաձայնության է եկել ընկերների՝ Ռոմիկի ու Ջամալի հետ և 2017 թվականի հունվարի 12-ին, ժամը 14-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի «Օպել» մեքենայով գնացել է Աննայենց գյուղ: Օգտվելով Աննայի հոր՝ տանից բացակայելու հանգամանքից՝ Կնյազը ««ֆիզիկական բռնություն գործադրելով՝ գրկելով, այնուհետև քաշքշելով ու հրելով» անչափահաս Աննային, վերջինիս կամքին հակառակ, դուրս է հանել թոնրատնից, նստեցրել է «Օպել» մեքենան:

Այդ ընթացքում Ջամալն ու Ռոմիկը հրել-հեռացրել են Աննայի մորն ու քրոջը, որպեսզի նրանք չխանգարեն Կնյազին: Վերջինս ընկերների հետ բացահայտ առևանգելով Աննա Ռ.-ին՝ տարել է իր բարեկամի տուն, այնտեղից տարել է Աբովյան, որից հետո, իմանալով, որ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն, հորեղբոր հետ աղջկան տարել է ոստիկանություն: Կնյազն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե Աննային տեսել է բարեկամի նշանադրության ժամանակ ու հավանել է: Իմացել է, որ նա չափահաս է դառնում, ու՝ որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա հետ ամուսնանալ: Որոշել է, որ ինքն է ամուսնանալու այդ աղջկա հետ: Այդ մասին հայտնել է իր հորեղբորը, վերջինս խոսել է աղջկա հոր հետ, բայց նա իր համաձայնությունը չի տվել: Ըստ Կնյազի՝ ինքն այլևս չի փորձել այդ հարցով խոսել աղջկա հոր հետ, որոշել է աղջկան «փախցնել» և հետն ամուսնանալ: Իր ընկերներ Ջամալին ու Ռոմիկին ասել է այդ մասին, բայց նրանց ներկայացրել է, թե աղջիկը համաձայն է իր հետ «փախչել», իրենց ամուսնությանը դեմ է աղջկա հայրը: Ընկերներին ասել է՝ որպեսզի աղջկա ծնողների «պատիվը չարատավորվի», աղջկա հետ պայմանավորվել են, որ այնպես անեն, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում: Ինքն իրականում տղաներին ճիշտը չի ասել… Արմավիր քաղաքի շուկայի մոտից «Օպել» մակնիշի տաքսի են կանգնեցրել: Ինքը վարորդին ասել է, որ գնում են «աղջիկ փախցնելու»: Վարորդը հարցրել է՝ աղջիկը համաձա՞յն է: Ինքն ասել է՝ համաձայն է, բայց տղաների հետ է գնում, որ ցույց տան, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում՝ վարորդին էլ ճիշտը չի ասել… Վարորդը համաձայնել է, ինքը վճարել է պայմանավորված գումարը: Գնացել են Աննայենց գյուղ: Նախքան գյուղ մտնելը որոշ ժամանակ կանգնել ու նկատել են, որ Աննայի հայրը մեքենայով գյուղից դուրս եկավ: Դրանից հետո գնացել են Աննայենց տուն: Աննան մենակ բակում էր: Իրենք երեքով մտել են բակ: Ինքն ընկերներին նախապես խնդրել է՝ եթե Աննայի հարազատները խանգարեն, այդ ժամանակ նրանք թող միջամտեն: Դուրս է եկել Աննայի մայրը, բարևել է, նորից մտել է ներս: Ռոմիկն ու Ջամալը գնացել են նրա հետևից: Ինքը մոտեցել է Աննային, գրկել, տարել ու նստեցրել է իրենց սպասող «Օպել» մեքենայի հետևի նստատեղին: Աննան սկզբում օգնություն է կանչել, դիմադրել է: Հետո հանգստացել է: Մեքենա են նստել նաև տղաները՝ Ռոմիկը՝ իր կողքին, Ջամալը՝ առջևի նստատեղին: Հեռացել են: Գնացել են Արմավիր քաղաք: Աննան մի քիչ լաց է եղել, ինքը նրան հանգստացրել է: Ձեռքն էլ դրել է մեքենայի դռան բռնակին, որ Աննան չկարողանա դուռը բացել:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am