To Iranian President Rouhani: NEVER, EVER THREATEN THE UNITED STATES AGAIN OR YOU WILL SUFFER CONSEQUENCES THE LIKES OF WHICH FEW THROUGHOUT HISTORY HAVE EVER SUFFERED BEFORE. WE ARE NO LONGER A COUNTRY THAT WILL STAND FOR YOUR DEMENTED WORDS OF VIOLENCE & DEATH. BE CAUTIOUS!
Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել Ռոհանիի հասցեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխան սպառնալիքներ է հնչեցրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հասցեին: «Իրանի նախագահ Ռոհանիին. երբեք, այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին, այլապես ականատես կլինեք նախկինում պատմության մեջ չտեսնված հետևանքների: ԱՄՆ-ը չի հանդուրժի բռնության և մահվան ձեր խելագար մտքերը: Զգուշացե՛ք»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: