Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է.Lenta.ru

Հայաստանում իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո սկսվեցին քրեական հեղինակությունների շրջանում հետախուզությունները, գրում է Lenta.ru-ն: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին, և ուղիղ 10 օր անց ոստիկաններն այցելեցին «օրենքով գողերին» և կանչեցին զրույցի: Զրույցների բովանդակությունը, ինչպես նշում է կայքը, հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, «օրենքով գողերին» բացատրել են, որ նոր Հայաստանում պետք է հաշվի առնեն քրեական, այլ ոչ թե գողական օրենսգիրքը: Մի քանի օր անց «սխոդկա» տեղի ունեցավ: Ամենայն հավանականությամբ, զրույցները պատշաճ արդյունք չտվեցին. հունիսի 20-ին ոստիկանությունը կրկին «բարեկիրթ այցեր» կազմակերպեց քրեական հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Այցելեցին Անդրանիկ Սողոյանին (Զապ Լենինականսկի), Նորայր Փիլոյանին (Քոնչո), Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանին (Անդո Խրոմոյ), Ալեքսանդր Մակարյանին (Ալո) և այլոց: Ոստիկանությունը կրկին տեսանյութ հրապարակեց, որտեղ «օրենքով գողերին» կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել: Խուզարկությունների արդյունքով մի քանի հեղինակության ձերբակալեցին: Ոմանց մոտ հայտնաբերեցին զենք, ոմանց մոտ՝ թմրանյութ, ոմանց մոտ էլ՝ դեղամիջոց: Երկուսին թմրանյութ պահելու համար մեղադրանք է առաջադրվել՝ Անդո Խրոմոյին և Ալոյին: ««Օրենքով գող» կար գրեթե ամեն բակում». այսպես էր Երևանը բնութագրում գրող, քրեագետ Լևոն Սողոմոնյանը: Դրանք 1930-1940-ական թվականներն էին: Իսկ նախորդ դարի վերջին և այս դարի սկզբին երևանյան գողական աշխարհում մնացել էին Կառլեն Թովմասյանը (Գիժ Կառլեն), Մաելս Մկրտչյանը (Կնդո Մայիս), Վարդգես Ասլանյանը (Ցիպո Վարդգես), Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ) և ևս մի քանիսը: Այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր-Պետրոսյանն է՝ Վանիկը, սակայն գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի է: Այսպիսով, վերջին տարիների ընթացքում Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ. եկան համեմատաբար երիտասարդները, սակայն նրանք չունեին այն ազդեցությունը, որն ունեին իրենց նախորդողները: Ներկայի հայաստանյան «օրենքով գողերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հյուսիսցիներ և երևանցիներ: Առաջինը՝ հյուսիսցիները, հիմնականում Գյումրիից են (նախկին անվանումը՝ Լենինական), և հենց նրանց առաջնորդն է Զապը: Այց ցուցակում են նաև Արտեմ Ղազարյանը (լենինականցի Արտեմ), Սուրեն Ավետիսյանը (լենինականցի Սուրո), ինչպես նաև Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ): Չնայած նման բաժանմանը՝ այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ «օրենքով գողերն» աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է, և հարցերը լուծվում են Հայաստան գործուղղված երկու «օրենքով գողերի» հետ՝ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) բարեկամ Մերաբ Քալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Շամազաշվիլիի (Կոբա Ռուստավսկի) հետ: Կայքն ընդգծում է, որ Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: «Օրենքով գողերին» տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նա հանդիսանում է ներկայի Հայաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողը»: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին «Պետական օրենքով գող»: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից: Չնայած «օրենքով գողերն» արդեն նախկին ազդեցությունը չունեն՝ հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ «օրենքով գողերի» «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆը: Վերջինն «օրենքով գող» է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության «օրենքով գող» էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993թ.-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին «օրենքով գողեր» եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող «օրենքով գող» Հայաստանում այլևս չի եղել: «Որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պետք է իմանալ, թե ինչ է եղել դրանից առաջ»,- գրում է կայքը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք «օրենքով գողերին» դիտարկում էին ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես լծակ, որը թույլ էր տալիս հարցեր լուծել: Նախկինում ամեն «օրենքով գող» իր հովանավորն ուներ: Օրինակ՝ Անդո Խրոմոյը սերտ կապեր ուներ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Սակայն այժմ այդպես չէ. Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հայտարարեց, որ այդ համակարգն այլևս պետք չէ: Lenta.ru-ի զրուցակիցը՝ գողական աշխարհի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, մի արտահայտություն է արել. «Դու գրում ես «օրենքով գողերի» կյանքի մասին, սակայն գլխավոր գողի անունը չես տալիս: Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է: Հիմա նա է ամեն ինչ որոշում, ինչպես ասի, այնպես էլ կանենք»: mamul.am

դիտվել է 906 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am