«Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը». Արեգ Գալստյանը՝ Արարատ Միրզոյանի մասին

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ կողմից շատ հարգված Արթուր Մարտիրոսյանը (Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյան) ժողովրդի ծառա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ճիշտ ու տեղին հարցեր է տալիս, և ես նույնպես կուզենայի լսել դրանց պատասխանները: Սակայն բացի ֆինանսական բնույթի հաշվետվությունից, ես` որպես ամերիկագետ, կցանկանայի ուշադրություն դարձնել բովանդակային բնույթի մի շարք ծայրահեղ անթույլատրելի բաների վրա: Առաջին` Նա չանցկացրեց բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում: Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպում էր անցկացրել նախագահ Արմեն Սարգսյանը, նա իջեցրեց մինչև արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Ինչո՞ւ ամերիկյան կողմից հայկական պետության ընկալումն իջեցնել մինչև կոնգրեսականներ: Խոսելու բան չկա՞ր Մայք Փենսի հետ: Ուրեմն ինչո՞ւ են հարկատուների փոխերը վատնել պետականության տեսակետից անօգուտ այցի վրա: Երկրորդ` Արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունեցող կոնգրեսականների հանդիպման ժամանակ ժողովրդի ծառան հրապարակ նետեց շատ հետաքրքիր առաջարկություն`կապված ԱՄՆ նախագահ Թրամփի ու Փաշինյանի`ՄԱԿ-ի տիրույթներում հանդիպման անհրաժեշտության հետ: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Պատասխանեմ` ա. Օրենսդիր համակարգի նկատմամբ վիրավորանք, քանի որ կոնգրեսականները նախագահի քարտուղարները չեն, և նրանք չեն կազմակերպում վերջինիս հետ հանդիպումները: Կոնգրեսն իշխանության ճյուղ է, որը կախում չունի գործադիր իշխանությունից, իսկ նրա անդամները հաշվետու են ոչ թե նախագահի, այլ շրջաններում ու նահանգներում իրենց ընտրողների առջև: Վերցրեք ԱՄՆ սահմանադրությունը, որպեսզի գոնե փոքր-ինչ պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ամերիկյան պետությունը, և ինչպես են այնտեղ ընդունվում քաղաքական որոշումները: բ. Դեմոկրատական կուսակցությանը հասցված վիրավորանքը: Կենտրոնում նստած էր հայկական շահառուի վաղեմի լոբբիստ Ֆրենք Փելոունը, որը ոչ թե պարզապես Թրամփի կուսակցական հակառակորդն է, այլև նրա անձնական թշնամին: Ես տեսա, թե ինչպիսի անհասկացվածությամբ նա ընդունեց ժողովրդի ծառայի խոսքը, որի ավարտից հետո պարզապես լայն ժպտաց: Դե, իհարկե, դեմոկրատի հետ խոսել հանրապետական նախագահ Թրամփի ու Փաշինյանի հանդիպման կարևորության ու անհրաժեշտության մասին «բարձրագույն քաղաքական թռիչք է»: գ. ՄԱԿ-ի շրջանակներում` Հարգելի ժողովրդի ծառա, ՄԱԿ-ի շրջանակներում Թրամփին յուրաքանչյուրը կարող է տեսնել, դրա համար մեծ ջանքեր պետք չեն, և առավել ևս դրա մասին պետք չէ խոսել կոնգրեսականների հետ, որոնք այդ կազմակերպությանը ոչ մի ինստիտուցիոնալ առնչություն չունեն: Դուք ավելի լավ է Նահանգներ քաղաքական օրակարգ տանեիք, որպեսզի այն քննարկեիք փոխնախագահի հետ, և իրական աշխատանքի հիման վրա նախապատրաստեիք վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Սպիտակ տուն: Բարդ սխեմա եք ընտրել`Վաշինգտոնում փորձելով հանդիպում կորզել Նյու-Յորքում ՄԱԿ-ի թանձրուքի ներքո: Եվ, այո, կարծես թե Հայաստանը ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ ունի, ով լիազորված է զբաղվել նմանատիպ հարցերով: Երեկ ես խոսել եմ Ամերիկայում իմ գործընկերների և մի շատ մտերիմ ընկերոջ հետ, ով ԱՄՆ Սենատում ազդեցիկ հանրապետական գործչի աջ ձեռքն է հանդիսանում: Ոչ ոք այդպես էլ չէր հասկացել ոչ այցի էությունը, ոչ էլ օրակարգի բովանդակությունը: Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը: Նրանց արտաքին գործերի նախարար Մամեդյարովն արդեն հանդիպումներ է անցկացրել պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Մեթիսի ու նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլի հետ: Սեպտեմբերին սպասվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու նախագահ Ալիևի աշխատանքային այցերը ԱՄՆ»: Պատրաստեց 168.am-ը

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am