ԿԳ փոխնախարարը՝ հայ-չինական դպրոցի շուրջ ահազանգերի մասին

Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվել է մեր համաքաղաքացիների կողմից Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ, պարզաբանեմ մի քանի հարցեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: «Հայ-չինական բարեկամության դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց: Դպրոցը կարող է տեղավորել 605-610 աշակերտի: Եթե այս թվից հանում ենք 103 դպրոցում արդեն առկա աշակերտներին, ապա խոսքը մոտ 400 նոր աշակերտ ընդունելու մասին է: Այն սովորական հանրակրթական դպրոց է՝ իր ծրագրերով, բացառությամբ միայն, որ դպրոցում լինելու է խորացված չինարեն լեզվի ուսուցում: Դպրոցը չի տրամադրելու տրանսպորտ և սնունդ»,- գրել է Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ այս օրերին դպրոցի 5-9 դասարաններում սովորելու համար արդեն դիմել է շուրջ 700 աշակերտ: Նախարարությունը ծնողների հետ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում վերջինները բարձրացրել են իրենց մտահոգող բոլոր հարցերն ու պարզաբանումներ ստացել: Հիմնական հարցը վերաբերել է ընդունելությանը, քանի որ դպրոցը չի կարող ընդունել բոլոր դիմորդներին: «Քննարկվեցին հիմնական հետևյալ տարբերակները: 1. Ընդունելությունը կազմակերպել միջինացված գնահատականներով: Այս տարբերակը ընդունելի չէ, քանի որ հակասում է հանրակրթության մասին օրենքին ու խախտում է հավասարության սկզբունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր դպրոցներում միևնույն գնահատականը աշակերտները ստանում են ոչ նույն սկզբունքներով: 2. Առավելություն տալ նրանց, ովքեր առաջինն են դիմել: Այս մոտեցումը նորից անհավասար հնարավորություններ կստեղծեր այն ծնողների համար, ովքեր այս կամ այն պատճառով իրեն գործերը հանձնել են ավելի ուշ: Օրինակ բերվեց սահմանում զինծառայողի ընտանիքը, ով հասցրել էր միայն նախավերջին օրը դիմել դպրոցի համար: 3. Դպրոցը կազմակերպել երկհերթ տարբերակով: Այս տարբերակը գործնականում հնարավոր չէ իրագործել, քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցում դասարանները նախատեսված են միայն 15 աշակերտի համար, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պետբյուջեի համար, իսկ երկհերթ տարբերակը այդ ծանրաբեռնվածությունը ուղղակի կկրկնապատկի: 4. Առաջարկություն եղավ նաև առավելություն տալ արդեն չինարենի իմացությամբ աշակերտներին կամ անցկացնել հարցազրույց, ինչը մերժվեց այն պարզ պատճառով, որ դպրոցի նպատակը հենց չինարենի ուսուցումն է այդ լեզվին չտիրապետող աշակերտների համար, իսկ հարցազրույցը հիմք է տալու ծնողներին մեղադրելու ընդունող հանձնաժողովին սուբյեկտիվության մեջ: 5. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը լիովին կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար: Վիճակահանությունը կանցկացվի ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ: ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է դպրոցների էլիտարացումը չխթանելը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ՀՀ քաղաքացիների համար, որը հնարավոր է կատարել միայն պատահական ընտրանքով՝ բացառելով բոլոր տեսակի շահարկումներն ու սուբյեկտիվ վերաբերմունքը»,- ներկայացված առաջարկների մասին գրել է փոխնախարարը:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am