Ինչու է Սաշիկ Սարգսյանի որդու թինապահը վիճել նրա հետ և վերադարձել Հայաստան. մանրամասներ

Հուլիսի 11-ին իրավապահներին էր ներկայացել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Հիշեցնենք` ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայից խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր: Արդյունքում Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում: Armlur.am-ին գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես, Նարեկ Սարգսյանի թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց, թե ինչ է նա, Հայաստան վերադառնալով, պատմել իրավապահներին: Ըստ պաշտպան Հովիկ Արսենյանի` Արտեմ Պետրոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը եղել է Նարեկ Սարգսյանի թիկնապահը եւ ամեն օր` ցերեկը ժամը 14:00-ին կամ 15:00-ի սահմաններում, գնացել է նրա տան բակ եւ սպասել, թե Նարեկ Սարգսյանը երբ կարթնանա, ուր կգնա, որ ապահովի նրա անվտանգությունը. «Իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել Նարեկ Սարգսյանը, ինչ է խոսել, իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանը հայտնել է, որ նա ի զորու չէր տեղեկանալ, թե ում հետ է նա հանդիպում եւ, առհասարակ, ինչ է խոսում, քանի որ, ըստ Արտեմ Պետրոսյանի, Նարեկ Սարգսյանը ում հետ էլ որ հանդիպել է, նա ընդամենը կանգնել է դրսում. ապահովել է նրա անվտանգությունը եւ այլ բանից տեղյակ չէ»: Պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով` իրավապահները Արտեմ Պետրոսյանից նաեւ հետաքրքրվել են, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ է նրան տվել Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը. «Կարող եմ, օրինակ, հանձնարարականներից մեկը ասել. Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանին հանձնարարել է, որ իրեն վարձով բնակարան գտնի, որ ինքը գնա, մնա այդ բնակարանում, բոլորի աչքից հեռու լինի: Արտեմը նրա համար գտնում է վարձով բնակարան, որի համար վճարում է 300 հազար դրամ: Նշեմ, երբ Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանին հանձնարարում է վարձով բնակարան տանել ճամպրուկներ, այդ ժամանակ Արտեմ Պետրոսյանի մեջ կասկածներ են ընկնում, նա հարցնում է Նարեկից, թե ճամպրուկներում զիբիլ-միբիլ չկա: Նարեկը Սարգսյանն ասում է, թե չէ, չկա, անգամ երդվում է իր երեխայի արեւով: Այս ամենից հետո Արտեմ Պետրոսյանը կատարում է Նարեկի հանձնարարականը»: Հովիկ Արսենյանը նշեց՝ Արտեմ Պետրոսյանը պատմել է, որ հունիսի 22-ին Նարեկ Սարգսյանն իրեն ասել է, թե պետք է գնա Մոսկվա, եւ նա պետք է իր հետ լինի. «Գնացել են Մոսկվա, եւ մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Պետրոսյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են, որից հետո Արտեմը թողնում, հեռանում է Նարեկ Սարգսյանից: Առավել մանրամասն՝ այստեղ:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am