Ադրբեջանում փակած հերթական բանկը

Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պատճառով բանկերի կամ նրանց բաժանմունքների փակվելու գործընթացը շարունակվում է:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ “Yapı Kredi Bank (Azərbaycan)” բանկի` Բաքվում գտնվող երկու բաժանմունքները դադարեցրել են իրենց գործունեությունը:

«Թուրան» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանում աճում է վնասաբեր բանկերի թիվը: Ըստ գործակալության` Ադրբեջանում գործող 37 բանկերից 16-ը չեն հրապարակել 2015 թվականի համար ֆինանսական զեկույցը, հաշվետու եղած 21 բանկերից 7-ն էլ աշխատել են վնասով: Փորձագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ, անցած տարին այդ բանկերը փակել են վնասով եւ հարմար չեն համարում հրապարակել այդ մասին: «Այդ պատճառով, կարելի է ենթադրել, որ 37 բանկերից 21-ը 2015 թվականն ավարտել են վնասով, ինչը գլխավորապես կապված է անցյալ տարի ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի երկու անգամ ընկնելու հետ», -հաղորդում է «Թուրան»-ը: Գործակալության թղթակցի հետ զրույցում տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանում վնասով աշխատող բանկերի թիվը կաճի 2016 թվականին: «Մանաթի արժեզրկումը դժվարացրել է դոլարային վարկերի վերադարձը: 2016 թվականին բանկերի հիմնական խնդիրը կդառնան ժամկետանց վարկերը: Նման վարկերի ծավալը կաճի: Մանաթի շարունակվող արժեզրկումը կուժեղացնի այդ խնդիրը: Այն ինչոր կերպ լուծել հնարավոր կլինի միայն կառավարության օժանդակությամբ: Հակառակ դեպքում, բանկերի եկամուտները խիստ կկրճատվեն, եւ նրանց մոտ ավանդատուների առաջ պարտավորությունների հետ խնդիրներ կծագեն», -ասել է Սամիր Ալիեւը: Նշենք, որ 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը (minval.az, marja.az): Ադրբեջանը 2015 թվականին կորցրել է իր արտարժույթի պահուստների 24,1 տոկոսը (12 մլրդ 271,6 մլն դոլար): Նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը 2015 թվականին կազմել է 10 մլրդ դոլարից ավելի: Ադրբեջանի բանկերի ակտիվները փետրվարին 1,1 մլրդ մանաթով նվազել են. բանկերը մեկ տարում կորցրել են 700 մլն մանաթ: 2016 թվականի մարտի 1-ից Ադրբեջանում արտարժույթով ավանդների ապահովագրության վերին սահմանը 12 տոկոսից իջեցվել է 3 տոկոսի: 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ գրեթե երկու անգամ աճել է: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով: «Թուրան»-ը հայտնում է, որ Ադրբեջանում այս տարվա ընթացքում արդեն 8 բանկ փակվել է: Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է: Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 18 բանկ փակվել է: Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է  Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ:  

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am