«Շիրակի պետհամալսարանը 2018-2019 ուստարին դիմավորում է սնանկացած». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի և Հայաստանի պետական բուհերի ռեկտորների հանդիպումը... Նպատակը՝ այս տարի ուսանողների կտրուկ նվազման պատճառով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ... ԿԳ նախարարը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ... Գրեթե բոլոր ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնմխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու...Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ իր հարազատ բուհում խնայողությունների հաշվին սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով բարձրացվելու են դասախոսների աշխատավարձերը... Հետաքրքիր է, ի՞սկ ինչ է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ ասել ՇՊՀ ռեկտորի ՊԿ, ՇՊՀ նախկին ռեկտոր, վատահամբավ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը... 2016 թ-ի հուլիսի 16-ին նշանակվելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնում` Սահակ Մինասյանը նախկին ռեկտորից ժառանգել էր 500 միլիոն դրամ (395 միլիոն դրամը եղել բուհի հաշվեհարարին նստած,իսկ մյուսը՝ ուսանողական վարձավճարների պարտքեր են եղել, որոնց մեծ մասը հավաքվել են Մինասյնաի կողմից և կառավարության 50 միլիոն դրամ դոտացիան)... Ի դեպ, Վ.Գրիգորյանը բազմիցս հայտարարել էր, որ այդ գումարները կուտակվել են հենց 2018-2019 ուստարվա համար,քանի որ բոլորն էլ գիտեցել են,որ այդ տարի դիմորդների թիվը կտրուկ նվազելու էր... Սակայն տխրահռչակ կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, ոչ միայն անիմաստ փոշիացրեց այդ 500 միլիոն դրամը,այլև 2017 թ-ի իր հաշվետվությունում նշել էր,որ բուհի պարտքը կազմում է 242 միլոն 273 հազար դրամ...Այո, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի 16-ից մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը Մինասյանը փոշիացրել էր ոչ միայն ժառանգած 500 միլիոն դրամ գումարը,այլև գերծախսերի միջոցով բուհին ֆինանսական մեծ վնաս էր պատճառել և հիմա ՇՊՀ-ն գրեթե սնանկացած է...Ընդհանուր վնասը կազմում է մոտ 743 միլիոն դրամ... Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է գտնվում համալսարանը բերեմ մեկ օրինակ... ՇՊՀ ֆինանսական վիճակն այնքան անմխիթար է,որ «Վեոլիա-Ջուր» ընկերության կողմից սահմանված տուգանքը՝1 միլիոն 29 հազար 931 դրամը ՇՊՀ ռեկտորի ՊԿ-ն չէր կարողացել միանգամից վճարել և խնդրել էր պարոն Լըֆեին մաս-մաս վճարել այդ գումարը... Սակայն այս նույն ընթացքում չվերանայվեցին Սահակ Մինասյանի կողմից սահմանված աստղաբաշխական աշխատավարձերը իր ֆան-ակումբի ներկայացուցիչներին, ինչպես նաև չկրճատվեցին վարչական մասի խայտառակ ուռճացված դրույքաչափերը... Ավելին` այն դեպքում, երբ ուսանողների թվաքանակը կտրուկ նվազում է,մեծ քանակությամբ վարչական աշխատակիցների են ընդունում ՇՊՀ... Հետաքրքիր է,պարոն Սերոբյանը ՇՊՀ-ի ո՞ր ձեռքբերումներից է խոսել ԿԳՆ-ում...Հաստատել է մյուս ռեկտորների նման,որ սոցիալապես սարսափելի վատ վիճակում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհում կրճատումներ չի անելու և կրճատելու է Սահակ Մինասյանի ֆան-ակումբի և իր բերած յուրայինների աստղաբաշխական աշխատավարձերը... Շիրակի պետհամալսարանը թալանված է...Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը՝ Սահակ Մինասյանին ստիպելն է, որ բուհի բյուջե վերադարձնի մսխած գումարները... Հ.Գ.Ի դեպ, Սահակ Մինասյանի բարեկամ-մտերիմները՝ քրոջ որդին՝ բուհի իրավաբանը և համակարգչից օգտվել չկարողացող թոշակառու քարտուղարուհին, ովքեր նրա հրաժարականից հետո արձակուրդ էին վերցրել և միտումնավոր լուրեր էին տարածում, որ էլ չեն վերադառնալու բուհ, արձակուրդից վերադարձել են և մեծ հաճույքով աշխատում են Մինասյանի ընկերոջ՝Երվանդ Սերոբյանի հետ...Չգիտես ում համար բեմադրված այդ Էժանագին թատերական ներկայացումը շատ պրիմիտիվ էր, քանի որ ներքին խոհանոցին ծանոթ որևէ մարդ չէր էլ հավատում այդ ամենին...

դիտվել է 145 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am