Լեւոն Տե-Պետրոսյանի վտանգավոր այցը

Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կառավարական ամառանոցում հուլիսի 17-ին հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության ֆեյսբուքի էջը: Հանդիպումն ինքնին հետաքրքրական է՝ հիմնադիր նախագահ-Փաշինյան հարաբերությունների ֆոնին։ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահի «հոգեզավակի» հռչակ ունի, սակայն արդեն մի քանի տարի է նրանց հարաբերությունները խզված են հայտնի պատճառներով։Նիկոլ Փաշինյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի ակտիվ նախաձեռնողներից էր, նրա աջ թեւը։ Նախագահական ընտրություններից հետո մարտյան իրադարձությունների ակտիվ մասնակիցը, արդյունքում իշխանությունը նրա դեմ գործ հարուցեց եւ Փաշինյանը ստիպված էր ընդհատակում մնալ մեկ տարուց ավելի։ 2009-ի հուլիսին նա որոշեց հանձնվել եւ կալանավորվեց: 2010-ի հունվարին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011-ի մայիսին համաներման արդյունքում ազատ արձակվեց: Բանտից դուրս գալուց հետո նա վերադարձավ քաղաքականություն եւ ակնկալում էր, որ պետք է դառնար առաջին նախագահի «լյուբիմչիկը»՝ որպես զրկանքներ կրած, մարտյան իրադարձություններին միայնակ ժողովրդին ուղղորդած գործիչ, սակայն Տեր-Պետրոսյանը համահավասար սկզբունքով նրան չառանձնացրեց ամբողջից, 2012-ին Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր ընտրվեց Ազգային ժողովում՝ տեղ զբաղեցնելով համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում։ Սակայն անձնական հակասությունները քաղաքականի փոխակերպվեցին 2012-ից հետո, երբ Տեր-Պետրոսյանը իրագործման ռելսին դրեց իր բուրժուադեմոկրատական հեղափոխության քաղաքագիտական թեզը ու հարաբերություններ սկսեց Գագիկ Ծառուկյանի համար, ինչը Փաշինյանի համար անընդունելի եւ աբսուրդի հասնող թեզ հռչակվեց։ Ժամանակն, իհարկե, ցույց տվեց, որ նույն ճանապարհը ստիպված եղավ անցնել նաեւ Փաշինյանը,ով այսօր համագործակցում է Ծառուկյանի հետ, սական այդ հողի վրա տարիներ առաջ նա խզեց հարապերությունների իր քաղաքական կնքահոր հետ ու հիմնադրեց սեփական կուսակցությունը։ Ինչեւէ, առավել ուշագրավ է, սակայն, հանդիպման օրակարգը, քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, վկայում է, որ առաջին նախագահը Նիկոլ Փաշինյանին կարեւոր ուղերձ է ունեցել հայտնելու։ Իսկ արցախյան հիմնախնդրի շուրջ Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, և դրանք, այսինքն «տարածքներ հանձնելու» խնդիրը ընդունելի չէին նույնիսկ նախկին իշխանությունների կողմից, որոնք հանրային լեգիտիմության ահռելի խնդիր ունեին։ Հետաքրքիր է ինչ պետք է լինի, որ այդ մոտեցումը ընդունելի լինի Նիկոլ Փաշինյանի համար՝ նոր Հայաստանում, որտեղ նա ունի հանրության բացարձակ վստահությունը։ Հետեւաբար գուցե իրականում հանդիպման նպատակն ու քննարկվող հարցերի շրջանակը բոլորովին այլ է եղել։ Գուցե առաջին նախագահը, ով Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից տարբերվում է ներքին խնդիրների շուրջ ունեցած իր շրջահայաց մոտեցումներով, գնացել է Փաշինյանին խորհուրդ տալու՝ չնսեմացնել նախագահների ինստիտուտը եւ հետհեղափոխական տրամաբանության ներքո արշավ չսկսել նրանց դեմ, քանի որ դա ինքնին ենթադրելու է, որ գալու է նաեւ իր պատասխանատվության պահը։ Եթե Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուսերին ծանրացած է Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները, ապա Լեւոն Տեր Պետրոսյանի ժամանակներին էլ այն հանցանքներ են վերագրում, Վանո Սիրադեղյանի ձեռամբ չբացահայտված մութ էջեր են կերտվել, այլանդակ ընտրությունների հիմք դրվել, այլեւայլ հարցեր։ Անի Սահակյան

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am