Վանեցյանի «պարապ վախտի խաղալիքը»

Հաստատված է այն տեղեկությունը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Նա այսօր անձամբ  լրագրողների մոտ անկեղծացել է նման ցանկության մասին՝ ասելով, որ դեռեւս քննարկում չի եղել: Կարելի է չկասկածել, որ առաջիկայում Հայաստանի ֆուտբոլը կազատվի Ռուբեն Հայրապետյանի ամենակուլ ճիրաններից, նա ՀՖՖ նախագահ է 2002 թվականից, եւ արդեն մեկ տասնյակից ավելի է հայկական ֆուտբոլի ձախողումների թիվ մեկ պատասխանատուն, ով այդպես էլ որեւէ ժամանակում չընդունեց ֆուտբոլասերների ու ֆուտբոլային աշխարհի մարդկանց մեղադրանքները, ամուր կառչած մնաց իր աթոռին: Սակայն նոր Հայաստանում նա ընդունում է իր հեռանալու պահանջները, բնականաբար ոչ այն պատճառով, որ ընդունում է նաեւ, որ իրենով է պայմանավորված ոլորտի հետընթացը, այլեւ այն, որ ըստ ամենայնի ԱԱԾ-ն նրա տարածք էլ է <<շնորքով ներխուժել>>: Պատահական չէ, որ Հայրապետյանն անձամբ ընդունում է Վանեցյանի թեկնածությունը ու հայտարարել է, որ եթե նա առաջադրվի, ինքը կհրաժարվի ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելուց: Դժվար է կռահել, թե ինչով է ընդունելի ԱԱԾ ղեկավարի թեկնածությունը ՀՖՖ գործող նախագահի համար, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ մի ծայրահեղությունից՝ օլիգարխից, ֆուտբոլն անցնում է մեկ այլ ծայրահեղության ձեռը: Այն, որ ԱԱԾ տնօրենը դարձել է նոր Հայաստանի հերոսը, կամ կինոյի տղան ու նրան են վերապահված ամենխիզախ ու հերոսական դերերը, նա է բռնում, նա է խուզարկում, նա է փակում այնպիսի մարդկանց, որոնք հին Հայաստանի սարսափ հերոսներն են, թվացյալ անպարտները, որոնց սակայն հեղափոխական կինոյի տղան տապալում է մեկ հարվածով: Սակայն, որ իշխանությունը նրան կվերապահեր նաեւ այնպիսի մի դեր, որից հերոսը կդառնար հակահերոս, խիստ անսասելի սյուժե է, հնդկական կինոներում անգամ չես հանդիպի: Մի երկիր, որ անվտանգության հազարավոր խնդիրներ ունի, չլուծված հարց, ոչ այնքան հաճելի հարեւաններ, փակ սահմաններ, մի երկիր, որտեղ դեռեւս անկատար է մնացել Ռամիլ Սաֆարովի հետ կապված Գորիկ Գուրգենիչի հանձնարարականը, որտեղից մարդիկ փախուստի են դիմում՝ ապաստանելով Ադրբեջանում, որը դարձել է նարկոբիզնեսի տարանցիկ ճանապարհ, սրանք այն ակնառում, երեւացող հարցերն են՝ խորքերում կրելով բազում ենթաշերտեր: Միթե այսքան խնդիրնր գլխին կուտակած ունենալով նոր Հայաստանի ԱԱԾ պետը ժամանակ է ունենալու հիմնարար զբաղվել հայկական ֆուտբոլով: Իհարկե, Վանեցյանին, ինչպես համով երեխայի, հիմա կարող են հազար կողմից հազար քաղցր պատառ առաջարկել, բայց լրջախոհությունը պահանջում է ամեն քացր պատառ չտանել բերանը : Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am