Վանեցյանը մտել է Ռուբեն Հայրապետյանի տարածք

Անհավատալի է, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապտյանի հրաժարականի հարցը կարծես թե լուծված է: Ֆուտբոլասեր հանրության հոծ զանգվածներ, որոնք վերջին տարիներին դժգոհ էին Ռուբեն Հայրապետյանի նախագահությունից ու վստահ, որ ազգային հավաքականի գրեթե չգոյությունը պայմանավորված է հենց Հայրապետյանի անձով ու նրա հաստատած բարքերով, որի մասին մամուլը տարիներ շարունակ բարձրաձայնել է,իհարկե, վաղուց էր բարձրաձայնում ՀՖՖ ղեկավարին փոխելու անհրաժեշտության մասին, սակայն նա ամուր կառչած էր իր աթոռին եւ ամեն նման առիթով հեգնում էր, թե իր հրաժարական պահանջողները պատվեր կատարողներ են: Սակայն թավշյա հեղափոխությունը անցավ նաեւ ՀՖՖ-ով ու հրաժարական կներկայացնի նաեւ Հայրապետյանը: Ի դեպ, հարկ է նշել, որ դեռեւս շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերներից մեկի ժամանակ այս խնդրին անդրադառնալով ասել էր, թե հույս ունի, որ կկայանա այնպիսի ընտրություն, որը և՛ ֆուտբոլասերների, և՛ ֆեդերացիայի սրտով կլինի: Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը ՀՖՖ նախագահը օրեր անց միայն ասել էր, թե համակարծիք է վարչապետի հետ, նույն օրը Հայրապետյանն իր հրաժարականի պահանջին ի պատասխան ասում էր, որ ՀՖՖ նախագահ չի դառնա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային հանրությունը չցանկանա դա. «Ի՞նչ ա նշանակում՝ ֆեդերացիայի նախագահ ես ընտրվում և ֆուտբոլային հանրության ցանկությունը չկա։ Ուղղակի ծիծաղելի է։ Կամ ձեզ թվում է՝ ես էդքան կառչա՞ծ եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ամեն գնով պիտի ասեմ՝ գիտե՞ք ինչ, ժողովուրդն ինձ չի ուզում, բայց ես պարտադիր պիտի մնամ։ Չարաչար սխալվում եք, հաստատ տենց չի»։ Հիշեցմանը, որ երկրպագուները բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել իր հրաժարականի պահանջով, Հայրապետյանն արձագանքը եղել էր այն՝ շատ լավ գիտի ակցիաների կազմակերպիչներին ու վստահ է, որ նրանք մեծամասնություն չեն կազմում․ «Էդ երկրպագուները նորմալ, ազնիվ տղերք են։ Նրանց միջից մի երկու հոգու հրահրեցին, տենց սարքեցին։ Իհարկե, եթե երկրպագուները չուզեն, գնալու եմ»:Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիան ղեկավարում է 2002 թվականից: Հհուլիսի 17-ին, ՀՖՖ գործկոմի հերթական նիստում նա գործկոմի անդամների առաջ ելույթ է ունեցել, ասելով, թե չի բացառվում, որ կհեռանա, եթե ՀՖՖ նախագահի արժանի թեկնածու առաջադրվի: Ժողովից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ավելի էր բացել խաղաքարտերը՝ ասելով, որ եթե ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի: Իշխանության նախընտրելի թեկնածուն Վանեցյանն է, սակայն, թե ինչ առնչություն ունի հայկական ֆուտբոլի հետ, որեւէ մեկին հայտնի չէ, Ռուբեն Հայրապետյանն ինքն էլ չի բացատրում, թե ինչով է Վանեցյանի թեկնածությունն ընդունելի իր համար, նա ընդամենը երկյուղած ներկայացնում է հրաժարականի վճիռը՝ պարզ դարձնելով, որ որոշումն ինքնին կայացվել է նույն մթնոլորտում: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի համար որեւէ ինստիտուտի հարցում ներում-բեկում չի գործում, հաշվի չի առնվում շատ կարեւոր մի հանգամանք, թե ում-ով է փոխարինվում Հին Հհայաստանի պաշտոնյան, արդյոք նորերը համապատասխանում են պահանջվող չափանիշներին, թե գործում է ով մեզ հետ չէ, տականք է սկզբունքը: Վանեցյանին իր մասկի-շոուներով դարձրել է մեր ժամանակների հերոսը, չնայած երկրի բուն անվտանգության խնդիրներին նրա զրո ուշադրությանը ու կարեւորը երկրորդականին ստորադասելը, դրանով հանդերձ նոր իշխանությունը համարում է, որ Վանեցյանը վաստակել է իրավունք ֆուտբոլային աշխարհից հեռո լինելով դառնալ ՀՖՖ նախագահ: Քանզի ոչ յուրայինների չեզոքացման օպերացիան Նիկոլ Փաշինյանի կառավարությունում իրականացվում է Վանեցյանի ձեռամբ: Անի Սահակյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am