Սիմվոլների լեզուն՝ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդեպ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը սկսում է ավելի ու ավելի ակնառու դառնալ: Թեև փոքր թվացող խորհրդանշանական քայլերով, մի տեսակ, նկատելի է, որ Փաշինյանն առայժմ դեռ չի ընկալվում որպես երկրի առաջնորդ: Ինչ-որ առումով դա բնական վերաբերմունք է. նա նոր է վարչապետ ընտրվել, նոր է քաղաքական թիմ ղեկավարում, նոր է երկրի առաջնորդի պաշտոնում: Այստեղ պարզապես հետաքրքրական է, որ հատկապես Մոսկվան է ցուցադրում վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ: Օրերս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել էր եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Հայաստանի նախագահի գրասենյակի և համացանցում հայտնված այլ լուսանկարներից պարզ է դառնում, որ Արմեն Սարգսյանի կողքին նստած էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Իսկ որտե՞ղ էին նստեցրել Նիկոլ Փաշինյանին և տիկնոջը հունիսի 14-ին Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը... Երրորդ հարկում, Պուտինից ու Մեդվեդևից հեռու: Մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ընտանիքով՝ Պուտինին բավական մոտ էին նստած: Իհարկե, Փաշինյանը հասցրել է այս ընթացքում երկու անգամ հանդիպել թե՛ Պուտինին, թե՛ Մեդվեդևին: Բայց դրանք, կարծես ճանաչողական հանդիպումներ էին, թեև Փաշինյանն ու իր կառավարությունն ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան Հայաստանի նոր իշխանության հստակ վերաբերմունքը, ավելի ճիշտ՝ հավատարմությունը Ռուսաստանի նկատմամբ: Ընդ որում, պետք է արձանագրենք նաև Արմեն Սարգսյանն ընկալվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում: Հիշենք հունիսի վերջին նրա եռօրյա այցը Միացյալ Նահանգներ: Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ: Այդ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Նախ՝ այս հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունը ամերիկյան վարչակազմին հասցնելն ու ապա դրա կայացումն, արդեն իսկ վկայում էր որոշակի վերաբերմունքի մասին Արմեն Սարգսյանի հանդեպ: Թամար Բագրատունի

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am