Փաշինյանի ու Ալիևի վախերը՝ պատերազմի, իշխանության կորստի շուրջ

Շատ է խոսվել Ադրբեջանում իշխանական թևերի միջև ուժգին պայքարի մասին: Անցյալ շաբաթ իրադրությունը Գյանջայում սրվեց, երբ սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպված ցույցի դուրս եկան քաղաքի մի քանի հարյուր բնակիչներ՝ փորձելով իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ անցած շաբաթ տեղի ունեցած մահափորձի մեջ մեղադրվող և այժմ անազատության մեջ գտնվող Յունիս Սաֆարովին: Գյանջայի ոստիկանությունը հենց հավաքի մեկնարկին փորձել էր ցրել դրա մասնակիցներին: Հեռախոսներով արված տեսագրություններում երևում էր, որ քաղաքի կենտրոնական հրապարակում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև գրեթե միանգամից բախումներ սկսվեցին, որոնցից մեկի ժամանակ էլ դանակահարվեցին այնտեղ գտնվող երկու բարձրաստիճան ոստիկանները` ներքին գործերի քաղաքային վարչության պետի տեղակալ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Սամեդ Աբասովը: Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Գյանջայում կազմակերպված բողոքի ակցիայից առաջ քաղաքում ներքին զորքերի մի շարք ստորաբաժանումներ էին տեղակայվել: Չնայած դրան, տեսագրություններից մեկում երևում է, որ ցուցարարների հետ բախումներում ներգրավված են անզեն և հատուկ միջոցներ չկրող պարեկային ոստիկանները: Միայն բարձրաստիճան ոստիկանների սպանությունից հետո Գյանջայի ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց և բերման ենթարկեց բողոքի գործողության մոտ չորս տասնյակ մասնակիցների: «Գյանջայում տեղի ունեցած սադրիչ գործողությունները վկայում են, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի զարգացումն ու հաջողությունը լրջորեն մտահոգում են որոշ օտար ուժերի, այդ թվում Հայաստանին», նման հայտարարությամբ էր հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում երեկ տեղի ունեցած իրադարձությունները: Ի դեպ, ուշագրավ է այն, որ սպանության մեջ կասկածվող երկու անձանց` Ռաշադ Բույուքքիշևին և Ֆարուխ Ղասիմովին ոստիկանները չկարողացան բերման ենթարկել, նրանք այժմ հետախուզման մեջ են: Բաքվում փորձում են հասկանալ` ո՞րն է Գյանջայում իրադրության նման կտրուկ սրման պատճառը: Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ ավելի քան 300 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից քաղաքային իշխանությունների, մասնավորաբար, այժմ Իսրայելի հիվանդանոցներից մեկում գտնվող քաղաքապետ Էլմար Վելիևի կոռումպացվածության և լկտի պահվածքի հետևանքով: Մինչդեռ պաշտոնական մարմիններն ու իշխանամետ մեկնաբանները պնդում են, որ Գյանջայի իրադարձությունների հետևում օտար ուժեր են կանգնած: Բայց եթե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ակնարկում է, որ Գյանջայի իրադարձություններում հայկական հետք է նշմարվում, ապա նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի համոզմամբ՝ ճգնաժամի իրական մեղավորներն Արաքսի մյուս ափին են: «Բազմիցս շփվելով իրանցի պետական գործիչների և դիվանագետների հետ` ես հստակ մի փաստ եմ արձանագրել․ Ադրբեջանի հանդեպ Իրանի քաղաքական վերնախավում մշտապես երկու հակադարձ միտումներ են առկա` մի կողմից թշնամության, մյուս կողմից բարիդրացիության և եղբայրական համագործակցության գաղափարները: Գյանջայի իրադարձությունները վկայում են, որ այժմ Իրանում առաջատար դիրքեր ունեն Ադրբեջանի հետ հակամարտության գաղափարին հակված ուժերը»,- գրում է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը: Ընդդիմադիր REAL շարժման ղեկավար անդամներից Նաթիգ Ջաֆարլին, անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին, նշում է․ «Գյանջայի դեպքերը երկու հիմնարար պատճառներից են բխում` նախ մարդիկ ի վիճակի չեն արդարության հասնել, բացի այդ, տեղի ունեցած իրադարձությունները վկայում են ազգաբնակչության շրջանում կրթության մակարդակի անկման մասին»: Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի համոզմամբ՝ տեղի ունեցածը սադրանք էր: «Որևէ մեկը ո՛չ ընդդիմության շարքերում, և ո՛չ էլ Գյանջայում, չէր ցանկանում, որպեսզի ոստիկաններ սպանվեն: Դա չէ ադրբեջանական հանրության ցանկությունը: Տեղի ունեցածը սադրանք էր, որը մենք դատապարտում ենք»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է Քերիմլին: Այնպես է ստացվել, որ այս փուլում՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը Ալիևը մեկ կապում է իր՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության հետ, մյուս կողմից, Ադրբեջանում տեղի ունեցած խռովությունները կապում է արտաքին ուժերի հետ: Ադրբեջանից անգամ Հայաստանի ուղղությամբ ակնարկներ հնչեցին՝ Գյանջայի իրադարձությունների շուրջ: Մի քանի օր առաջ Փաշինյանը Բրյուսելում կոնկրետ ուղերձ հղեց միջազգային հանրությանը, այն է՝ «Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է»: Ադրբեջանական սպառնալիքի մասին Փաշինյանը բարձրաձայնել էր իր երկկողմանի հանդիպումներում, ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ իր հանդիպումներում, ինչպես նաև Եվրամիության ղեկավարների հետ հանդիպումներում: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ղեկավարների հանդիպմանը, նա հանդիպել էր մի շարք երկկողմ հանդիպումներ: Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպումից հետո կայացած կարճատև մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի մասին՝ ասելով․ - «Մեր մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ-կառուցողական քաղաքականությունը: Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված: Դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»: Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»։ «Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - շեշտել էր Փաշինյանը՝ հավելելով. «Եվ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից»: Իրականում, Հայաստանում տեղի ունեցածի կարևորությունը, թերևս, ամենալավ գիտակցում է Ալիևը: Նա, կարծես, ազատ անկման մեջ լինի. մի կողմից սահմաններն է ամրացնում, ռազմական գործողությունների շանտաժ անելով, մյուս կողմից՝ Հայաստանում տեղի ունեցածը նաև իր «հաղթանակն» է ներկայացնում: Իրականում, նա մեծ մտավախություն ունի, որ միջազգային հանրությունը կարող է աջակցել Հայաստանին, ինչը կնշանակի նաև, որ ԼՂ հարցում Ադրբեջանի համար ոչ բարենպաստ իրավիճակ: Թամար Բագրատունի

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am