Ռուսաստանը սպառնում է, իսկ ում է պետք Սասնա Ծռերին ներսից պառակտումը

Նիկոլ Փաշինյանի ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց անմիջապես հետո Ռուսաստանն անցել է գրոհի եւ Հայաստանի նկատմամբ բանեցնում է նույն՝ շանտաժի ձեռագիրը: Արդեն մի քանի օր է Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ արհամարհելով տեղացիների կամքը զորավարժություններ են անցկացնում, ինչը խուճապ է առաջացրել գյուղում: Զորավարժություններից անտեղյակ գյուղացիները սարսափար են եղել՝ մտածելով, թե գյուղում իրական ռազմական գործողություններ են ընթանում: Ավելի ուշ է պարզվել, որ փամփուշտներն ու պայթուցիները եղել են ուսումնական, ոչ թե մարտական: Փանիկցիները ռուս հրամանատարից պահանջել են բացատրել, թե ինչ հրամանի հիման վրա են առանց նախազգուշացման զորավարժանք անցկացրել: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանն ահազանգել է ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն: Լրատվամիջոցներին տվազ հարցազրույցներում Մակեյանն ասել է, որ կրակոցների ու պայթյունների ձայներից անգամ երեխաներ են ուշագնաց եղել: Այդ ձայները նույնիսկ հարևան համայնքներում են լսվել: Բնակիչներն այդ ամենը տեսանկարահանել են ու համացանցի միջոցով տարածել: Եւ միայն երկու օր հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի Ազատության հետ զրույցում ասել է.«Զինավարժություններն իրականացվել են ռազմաբազայի զինվորական պատրաստականության բարձրացման շրջանակներում, այդ թվում՝ բազայի առջև դրված մարտական խնդիրների կատարման նպատակով: Իսկ թե ինչն է սխալ եղել, կրկնում եմ՝ արդյունքների մասին տեղյակ կպահենք»:Պալյուխովիչին առավոտյան ընդունել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ռուս սպան ներողություն է խնդրել ու հավաստիացրել, որ այլևս նման բան չի կրկնվի: «Ասացին, որ ֆորսմաժորային իրավիճակ է եղել, ինչ-որ հրաման չի եղել, անկազմակերպ է եղել, որի համար ներողություն խնդրեցին»,- պատմել է մարզպետը: Համաձայնեք, որ ռուս սպայի բացատրությունը, որի մասին հայտնել է մարզպետը, ակնհայտ ցինիկ վերաբերմունք է Հայաստանի, հայ ժողովրդի եւ իշխանությունների համար: Խախտվել է միջպետական պայմանագրի դրույթները, համաձայն որի՝ նման զորավարժությունների մասին ռազմաբազայի ղեկավարությունը պարտավոր է զգուշացնել: Փորձագիտական շրջանակներում արդեն իսկ վերլուծություններ են հայտնվել, որ Ռուսաստանը ավանդույթի համաձայն որեւէ առանցքային հանդիպման ընթացքում կամ այդ առիթով իր վախերն է արտահայտում եւ հընթացս սպառնում Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններից մտքով հանկարծ չացնի արտաքին վեկտորը փոխելու մասին, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Փաշինյանի հաջողված այցից հետո այս պահվածքը միանգամայն սպասելի էր: Միայն թե մի տարբերությամբ, եթե հին Հայաստանում այդպիսի ջղաձգումները դրսեւորվում էին սահմանին կրակ բացելով, ապա հիմա դրանք ավելի ճակատային են դարձել եւ ռազմաբազան ասպատակում է հայաստանյան գյուղերում: Սա մի կողմից մեսիջ է նաեւ, որ այս անգամ ոճրագործությունը կարող է առավել մասշտաբային լինել, քան տարիներ առաջ Գյումրեցի Ավետիսյանների սպանդն էր Պերմյակովի կողմից իրականացված: Ի դեպ, Փանիկում տեղի ունեցածը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության ներքո է, ինչի մասին հայտնում են կառավարությունից: Այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական տիրույթում արշալույթները խաղաղ չեն, վկայում է մեկ այլ ոչ պակաս կարեւոր իրադարձություն, ինչպիսին Սասնա Ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությունն է դատարանում: Նա խոսել է Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի մասին, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար. Սմբատ Բարսեղյանին` երկու, իսկ Բիլյանին՝ մեկ ոստիկանին սպանության մեղադրանք է առաջադրված: Եվ ահա այս առնչությամբ Պավլիկ Մանուկյանն ասել է. ««Բիլյանը և Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: Եւ ինչու է Ծռերի մոտ այս խառնաշփոթը ստեղծվում, կամ ով եւ ինչ նպատակով է ստեղծում, պարզ կդառնա մոտ ապագայում, սակայն քաղաքագետ Հմայակ Հովյաննիսյանն արդեն գիտի դրա պատճառների մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրառել է. <<Սասնա ծռերի դեմ լրատվամիջոցներում սկսված արշավանքը, ինչպես նաև Ծռերին գեբիստական մեթոդներով ներսից պառակտելու փորձերը, սկիզբ առան Լևոն Տեր-Պետրոսյան - Նիկոլ Փաշինյան հանդիպումից անմիջապես հետո: Եթե հիշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը բնութագրում էր ՙՙոչմիթիզհողականներին՚՚ որպես հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգի, որը պետք է հաղթահարել ժամանակին ՀԱԲ-ին վերացնելու վճռականությամբ, ապա հասկանալի է դառնում, թե ինչու արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիների շուրջ առաջին նախագահի կողմից նախաձեռնված այդ քննարկմանը հետևեցին լրատվամիջոցներում Սասնա ծռերի հասցեյով կոշտ քննադատություններ և դրանց զուգահեռ Ծռերին ներսից պառակտելու փորձեր: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին՝ նրան հիշեցնելու համար, որ Սերժ Սարգսյանն իշխանության հետ փոխանցել է ժամացույցով ական՝ ղարաբաղյան հիմնահարցը շուտափույթ կարգավորելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առջև ստանձնած պարտավորություն, և որ այդ պարտավորության կատարման ճանապարհին Սասնա ծռերը կարող են դառնալ անհաղթահարելի խոչընդոտ: Հիմա Վանեցյանի առջև այդ խոչընդոտը հաղթահարելու խնդիր է դրվել: Չէ՞ որ պետք է ճանապարհ բացել, որպեսզի Արևմուտքը մեզ փող տա, Ռուսաստանն ապահովի Վերին Լարսի և այլ կոմունիկացիաների անցանելիությունը, և ժամանակակից սերգոները լավ ապրեն..>>: Անի Սահակյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am