Փաշինյանը «գրգռում» է Պուտինի նյարդերը

Իսկապես, քաղցր բան է իշխանությունը, եւ առնվազն անճաշակ է պետք լինել չըմբոշխնելու իշխանության հազարաբույր բարիքները։ Իսկ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, անճաշակ չէ, փույթ չէ, թե նախկինում նա մոլեռանդորեն քննադատում էր «սուպերվարչապետական» համակարգը՝ ասելով, որ այդ կոստյումը կարվել է ուղիղ Սերժ Սարգսյանի հագով, որ կարողանա իր ձեռքում պահել իշխանական բուրգը ։ Հիմա Փաշինյանը հարմարավետ տեղավորվել է այդ նույն «կոստյումի» մեջ ու իրեն շատ լավ է զգում։ Այսօրվա ասուլիսին նա ի պատասխան սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցին ասել է, թե մեկ օրում դա չի կատարվում․«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի, օրինակ, ոստիկանական համակարգի, քննչական համակարգի, այլ պետական համակարգերի կայունությունը չխաթարենք։ Առավելևս, ընդհանուր պետական կառավարման համակարգում մենք բալանսավորման քաղաքականության պետք է գնանք էնտեղ, որ պետական համակարգի կայունությունը չխաթարենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ բալանսավորումը մի օրում չի կարող տեղի ունենալ։ Թե ինչ արել քննչական, ոստիկանական եւ այլ համակարգերում կայունություն պահպանելու տեսանկյունից, նա չի մանրամասնել։ Վարչապետի խոսքով՝ բալասնավորում պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր և դատական իշխանության միջև, ինչպես նաև քաղհասարակության լծակները պետք է ուժեղացվեն, այդ թվում՝ չորրորդ իշխանությունը պետք է ուժեղացվի, որ վերահսկողություն իրականացնի այդ ամենի նկատմամբ։ «Ես կարծում եմ, որ մինչև ընտրությունները մենք դրամատիկ քայլերի շատ չենք գնա, որովհետև, ի վերջո, տեղի է ունեցել մի իրադարձություն, և կարծում եմ, որ այսօր կառավարությունն ունի մանդատ՝ իրականացնելու հեղափոխության բոլոր նպատակները։ Մենք մեզ պարտավորված ենք զգում ժողովրդի տված մանդատն իրագործել, այդ թվում և սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ վարչապետական կառավարման համակարգի վերածելու համար, և մենք դա անպայման կանենք»։ Դժվար է հավատալ Փաշինյանի խոստումներին, հատկապես, որ այսօր աչքի առաջ ունենք նրա վերաբերմունքը չորրորդ իշխանության նկատմամբ։ Հեղափոխությունից հետո ցանկացած լրատվամիջոցի դյուզն-ինչ քննադատական հրապարակումն արժանանում է վարչապետի համակիրների, կամ համաժողովրդական աննախադեպ արշավին, սակայն կառավարության որեւէ պաշտոնյա, առավել եւս վարչապետը որեւէ անհամ զսպվածության, սիրո ու հանդուրժողականության կոչ չի արել։ Սակայն Փաշինյանի ասուլիսին սա միակ պոպուլիստական դրվագը չէ, նա այնպիսի եռանդով էր նկարագրում, որ Հայաստանում կոռուպցիոն երեւույթները աներեւակալեի չափերի են հասնում, որ տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը Լուսնից է ընկել․«Անգամ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարից պահանջել եմ` դադարեցնել ապացույցներ ներկայացնել։ Ասում էի՝ էսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշի պատմեք, ես էլ չեմ կարող դա լսել։ Բայց դա իրականությունն է։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու էն վարչապետը, ով իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է էս երկիրը, կոռուպցիա է, անտերություն, բեսպրեդել է։ Ամեն օր, որ սկզբունքորեն իր համար ոչ մի անսպասելի բան պետք է չլիներ, բայց ամեն օր էդ վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետեւ իր առջև բերում-դնում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է էդ աստիճանի լկտի լինել ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ»։ Բնականաբար, մենք չենք կարող հավատալ, թե ինչի մասին է խոսում վարչապետը, քանի որ իր իշխանության ժամանակ մեկ ձեռքի վրա հաշվված մարդ է դեռ նստել հանցագորոծության համար, ովքեր բռնվել են, հաջորդ րոպեին կամ օրը ազատ են արձակվել, իսկ դա նշանակում է, որ հանցանքի չափն ու մասշտաբներն այնպիսին չեն, որ նրանց կալանավորեն։Առավել ուշագրավ է արտաքին քաղաքականության հարցում Փաշինյանի մոտեցումները։ Մի կողմից նա ասում է, որ Ռուսաստանը ի վիճակի է կանխել ռեգիոնի ապակայունացումն ու Ադրբեջանի ռազմատենչությունը, եւ չեմ հավատում, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չի անի դա՝ այսով անվտանգության ու կայունության հարցում փաստացի ուղիղ պատասխանատվություն դնելով Ռուսաստանի վրա: Իսկ գաղտնիք չէ, որ հիմա Հայաստանի սահմաններին աննախադեպ կուտակումներ են եւ Պուտինը չի մարսում, որ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ Ռուսաստանի դեմ բազում բանաձեւեր են քննարկվել, եւ այս հայտարարությամբ Փաշինյանն ըստ էության ակնարկում է, որ ցանկացած ապակայունացում լինելու է Պուտինի թելադրանքով։ Մյուս կողմից էլ «դաղում» է ԵՄ պաշտոնյաներին՝ ասելով, որ նրանց մեջ կան շատերը, որոնք չեն տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում կոռուպցիոն պայքարի շրջանակներում։ Մեծ հաշվով Փաշինյանը արկածախնդրության է գնում, մի կողմից ընդունում է, որ ԵԱՏՄ-ն անհրաժեշտ է Հայաստանին, մյուս կողմից՝ գրգռում Պուտինի նյարդերը, իսկ երրորդ հաշվարկում ԵՄ-ին ակնարկում, որ մենք քչով «տրվողը» չենք։ Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am