Հարձակումն ուժգնանում է. ուղղակի շանտաժ՝ Փաշինյանի կառավարությանը

Ռուսաստանից վերջին տարիներին պարբերաբար Հայաստանի ուղղությամբ տարատեսակ մեկնաբանություններ, խայթոցներ եղել են Հայաստանի շուրջ այս կամ այն զարգացումների առիթով, իհարկե՝ փորձագետների, լրագրողների, որոշ ռուս պատգամավորների մակարդակով: Ամեն անգամ Արևմուտքի հետ ինչ-ինչ գործընթացների առիթով Ռուսաստանում խանդի տեսարաններ են ստեղծել: Բացառություն չէր նաև վերջերս Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը: Հայաստանը դառնում է Ուկրաինայի երկվորյակ քույրը, այդ փաստն է՛լ ավելի տխուր է, քանի որ դեռ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային, առնվազն շատ ավելի, քան մնացած անկախ կովկասյան հանրապետությունները, երեկ գրել է ռուսական Lenta.ru կայքը` «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրված հոդվածում: Այժմ երկկողմ համագործակցության հեռանկարների մասին անհրաժեշտ է լուրջ խորհել, և այդ ուղղությամբ մտքերը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, գրում է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը: Նման տխուր եզրակացությունների են դրդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է Լյապունովը։ Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ընդ որում, ըստ երևույթին, նա ցանկանում է ոչ թե պարզապես ինտեգրվել քաղաքական շրջանակներին, այլև ինչ-որ կերպ ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում, կամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել: Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրի միակ ղեկավարն էր, որը ներկա է եղել Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացված դաշինքի գագաթնաժողովին: Հեղինակը նշում է, որ ռուսական լսարանին Բրյուսել այցը ներկայացվել է որպես ընդամենը գործնական այց, որի ընթացքում Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունենալու ծանոթանալ համաշխարհային առաջնորդների հետ: Դա գուցե այդպես է, բայց կա երկու «բայց», գրում է հեղինակը: Դրանցից մեկն այն է, թե այդ ինչ ռազմական դաշինք է, որի նիստերին կարող է ցանկացած մեկը, թեկուզ՝ երկրի ղեկավար, ներկա լինել և այնտեղ զբաղվել իր գործունեությամբ, ինչը ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Երկրորդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է, քանի որ կա՛մ պատահաբար, կա՛մ մտածված՝ Հայաստանի վարչապետն «իր կառավարությունը ձևավորել է փաստացիորեն ռուսաֆոբներից»: Ստացվում է, որ Հայաստանը գլխավորողներից միակը, որը հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, մնացել է միայն ինքը՝ Փաշինյանը, իսկ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի «խաղաղության միակ աղավնու»՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «կարող է հանդարտեցնել իր մերձավոր շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»: Հեղինակը նշում է, որ կարելի է ենթադրել, որ Հայաստանի նոր վարչապետի գործողությունները հիմնվում են հենց նման տրամաբանության վրա, այսինքն՝ սովորական շանտաժի վրա: «Այլապես ինչպե՞ս ընկալել բրյուսելյան այցը»,- գրում է հեղինակը: Այս հոդվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկական սադրանք: Մոսկվան իսկապես, տպավորություն է ստեղծվում, որ գնում է Փաշինյանի իշխանությանը սադրելու ուղով: Հայաստանն այսօր համեմատել Ուկրաինայի հետ՝ ուղղակի աբսուրդ է: Ավելին, պաշտոնապես Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ձգտում է Ռուսաստանի հետ ավելի խորացնել հարաբերությունները: Սա իսկապես ռուսական շանտաժ է, որով փորձ են անում Փաշինյանից ինչ-ինչ քայլերի հասնել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի նախկին նախագահը, Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ հանդիսանալ, հետևաբար թեկուզ ռուսաստանյան պարբերականում նման հոդվածները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին վերաբերել որպես իր կցորդի, այլ ոչ՝ անկախ պետության: Ի դեպ, ռուսական հիստերիան շարունակվում է այն դեպում, երբ Փաշինյանը Բրյուսելում իր բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծեց, որ հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ըստ այդմ՝ չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը․ մեր երկրի օրակարգում չի կարող լինել ՀԱՊԿ-ում անդամությունը չեղարկելու կամ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարց։ Ավելին, Բրյուսելում Փաշինյանը նույնիսկ քննադատել է եվրոպացի պաշտոնյաներին: Հետևաբար, ռուսական կողմն այլ «փորացավ» ունի: Հավանաբար, Ռուսաստանի մտավախությունը Հայաստանի քաղաքակրթական ապագան է, եթե իհարկե, Փաշինյանի կառավարությունը հաջողի: Խնդիրն այն է, որ Հայաստանի զարգացման այդպիսի հեռանկարները որևէ կերպ չեն նմանվի պուտինյան Ռուսաստանին: Ահա, թերևս, այս մտավախությունն ունեն Ռուսաստանում: Թամար Բագրատունի

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am