«Կարեն Կարապետյան-2» +

Դեռ չէինք հասցրել կարեկցել մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ամեն օր շոկի ենթարկվելու» համար, երբ նրա իշխանությունը մեզ հերթական շոկը պատճառեց։ Քիչ առաջ լրատվամիջոցնեից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, գրավը դեռ չի մուծվել, սակայն նման որոշում քիչ առաջ կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Նա մեղադրվում է նաեւ 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը։Ի դեպ, բերման ենթարկվելու պահին նրա մոտից հայտնաբերվել էր մոտ 1.5 մլրդ դրամ։ Փաստորեն, Սերժի Վաչոն, ով համարվում է նախորդ իշխանությունների հանցավոր կլանի ամենակարկառուն ներկայացուցիչը, շուտով կարող է ազատության մեջ հայտնել։ Սա նշանակո՞ւմ է, որ նոր իշխանության խնդիրը ոչ այնքան մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է, որքան նրանց գրպանները դատարկեը, հերթով տանում-փակում են, մի մի քանի օր հետո նորից բաց թողնում։ Հասկանալի է չէ՞, թե ինչու են բաց թողնում։ Այսօր ստացվել է այնպես, որ ՀՀԿ-ի իշխանության միակ հանցագործը գեներալ Մանվել Գրիգորյանն է։ Բայց արի ու տես, թե ինչ էր այսօր հայտարարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ պետական թալանի ծավալը Հայաստանում մեր բոլորի ամենավառ երեւակայության սահմաններից այն կողմ է։ «Կոռուպցիոն բացահայտումներն ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց շահերի հետ է առնչվում ու նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնք ծափահարել են հեղափոխությունը: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, քանի որ իր առջեւ բերում, դնում են տեղեկություններ, որոնց չի ցանկանում հավատալ, որ լկտիությունն այդ աստիճանի կարող է լինել։ Օրինակ` նպաստների ոլորտում կոռուպցիա, կոռուպցիա՞, դա դեռ մեղմ է ասված։ Մեկ-մեկ ես խնդրի առաջ եմ կանգնում` ստի եւ ճշմարտության. ի պաշտոնե տիրապետում եմ տեղեկությունների, որոնք չգիտեմ` արժե ասե՞լ հանրությանը, որ նա չհիասթափվի կյանքից։ Բայց հակված եմ նրան, որ մինչեւ վերջ պետք է ասել ճշմարտությունը, ու ոչ ոք անպատիժ չի մնալու։ Իրավապահ մարմիններն ուղղակի ուժասպառության եզրին են, մեկ-մեկ ասում են` կլինի՞ օրվա երկրորդ կեսին, կիրակի կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Բայց ուզում եմ ասել` որեւէ մեկը չի պլստալու օրենքից»: Հիմա կարող ենք անկեղծ հետաքրքրվել՝ շոկը անցնո՞ւմ է, երբ տղերքը գալիս-մուծվում են, հիմա կարող ենք չէ՞ չհավատալ ձեր ասածներին, թե Հայաստանում կոռուպցիոն անհավատալի երեւույթներ կան։ Եթե կան, բերեք, պատժեք մեղավորներին։ Մինչ օրս մեկ-երկու մարդ եք կալանավորել։ Իսկ իրականում պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Կարեն Կարապետյանի սկզբունքներով։ Եւ այս ամենին գումարած ձերբակալություններ, որոնք վերջնարդյունքում գումար պոկելն է։ Այդպես երկար չեք գնա, որովհետեւ «տղերքի» փողն էլ անծայրածիր չէ, երկիրը ներդրումների, կառուցելու անհրաժեշտություն է զգում, ինչը տեղից չի շարժվում։ Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am