Ի՞նչ է ուզում Պուտինը Փաշինյանից. Հուժկու տեղեկատվական հիստերիա

Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Աղբյուրը տեղեկացնում է, որ շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը: Գերատեսչությունը նշում է, որ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն չորրորդ անգամ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին: Մինչ զորավարժությունների մեկնարկը՝ ռուսական կողմից սկսել են անհանգստություններ հնչել: Անհանգստությունները՝ դա մեղմ ասած... 168.am-ի հետ զրույցում ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին ու հստակ ասել, որ ՌԴ-ն սադրանք է համարում ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Նախ, սակայն հերթով... Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները՝ առանց զգուշացման, Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք էին իրականացրել: Հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մոտ վախ են առաջացրել, քանի որ զորավարժանքի մասին ոչինչ չեն իմացել: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, պետք է համատեղ պայմանագրերը և հայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանվի: «Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- մանրամասնել էր Նիկոլ Փաշինյանը: Այս առնչությամբ Ստանիսլավ Տարասովն ասել է հետևյալը. «Իսկ ինչպե ՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»: Անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին՝ Տարասովը նշել է, թե, ինչպես հայտնի դարձավ Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունից, այդ զորավարժություններն այս տարվա մարտական պատրաստության ծրագրի մաս էին կազմում, և ՀՀ իշխանությունները տեղեկացված են եղել դրա մասին: «Բայց կոնկրետ այս իրավիճակում, ինչպես երևում է, Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՊՆ-ում նոր մարդիկ են, սովոր չեն պրոտոկոլային հարցերին, ուստի ուշադրությունից բաց են թողել իրավիճակը, որի արդյունքում զորավարժություններն անցկացվեցին այնպես, ինչպես անցկացվեցին: Կրակել են, իհարկե, զորավարժությունները բալետի պարեր չեն, դա Խաչատրյանի երաժշտությունը չէ, դրանք զորավարժություններ են, այո՛, բնակիչներն անհանգստացան, դիմեցին բողոքով, ստացան պատասխան»: Ապա, Տարասովը՝ հավելել է. «Փաշինյանը կարող էր հանգիստ դրան արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր՝ որպես սադրանք: Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»: Ինչպես երևում է, ռուսաստանյան քարոզչամեքենայի ներկայացուցիչների նյարդերն արդեն տեղի են տալիս ու նրանք որոշ ուշագրավ բացահայտումներ են անում, փաստացի ակնարկելով, որ Փանիկ գյուղում տեղի ունեցածը ամենևին էլ պատահականություն չէ, այլ կոնկրետ պատասխան է Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի՝ «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժություններին մասնակցությանը: Ի՞նչ է ուզում Պուտինը Փաշինյանից, որ չի կարողացել ստանալ Սերժ Սարգսյանից... Այսինքն, ստացվում է, որ Պուտինը Փաշինյանից սպասում է ավելի ռուսամետ քաղաքականության ցուցադրություն, քան Սերժ Սարգսյանի օրո՞ք էր... Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am