Փաշինյանը հասավ Լուկաշենկոյին

ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրառադիոյին» տված հարցազրույցում: «Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է Փաշինյանը: Առհասարակ, Հայաստանի դաշնակիցների հարցում, ինչպես երևում է Հայաստանի բախտը չի բերում: Դաշնակիցներից մեկը՝ Բելառուսը շարունակում է զինել Ադրբեջանին, զուգահեռաբար ԼՂ կարգավորման գործընթացում հավակնությունն էր ցուցաբերում: Հիշեցնենք, անցյալ ամսվա վերջին բելառուսական «ԲԵԼՏԱ» գործակալությունը վկայակոչել էր ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել էին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի և ԼՂ կարգավորման հարցում գործադրվող ջանքերի մասին: Վերոնշյալ հանդիպման ընթացքում քննարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդի հարցեր, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում: Ու այս ամենն այն դեպքից հետո, երբ վերջերս պարզ դարձավ, որ Բելառուսը մի երկիր է, որն ակտիվորեն զինում է Ադրբեջանին: Ավելին՝ Բաքուն ցուցադրեց բելառուսական սպառազինությունը: Ի դեպ, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է՝ նույն քաղաքականություն է վարում. թե՛ մասնակցում է ղարաբաղյան խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, թե՛ զինում է Ալիևին: Հավելենք, որ Ադրբեջանը Բելառուսից վերջերս ձեռք բերեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Հայաստանին ու Արցախին պե՞տք են նման դաշնակիցներ, առավելևս՝ կարգավորմամբ զբաղվող միջնորդներ, որոնք Ալիևին են զինում և նրա շահերն են պաշտպանում... Այս առումով, Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին՝ տեղին է, իհարկե: Բացի այդ, նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանն էր հայկական կողմի մտահոգությունը հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ: Այստեղ, սակայն, կարևոր է մեկ այլ հարց՝ ինչպես վարվել, արտաքին քաղաքական-դիվանագիտական ինչ քայլերի դիմել, որպեսզի Բելառուսը Հայաստանի հանդեպ կատարի իր դաշնակցային պարտավորությունները ու չզինի Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։ Այնպես որ, կան արտաքին քաղաքական ուղղություններ, որտեղ Փաշինյանի նոր կառավարությունը, այնուամենայնիվ, փոփոխություններ պետք է անի, այլապես, ամեն ինչ կման նույն բարդ իրավիճակում, եթե չասենք նույն ճահիճում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am