Ռուսները մինչև «վերջին խազ» Փաշինյանի վարչապետությունը «ջրիկանցում» են

Ռուս պրանկերներ Վովան՝ Վլադիմիր Կուզնեցովը և Լեքսուսը՝ Ալեքսեյ Ստոլյարովը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հերթական զանգն են կատարել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային: Ի դեպ, սա արդեն երրորդ դեպքն է: Այս անգամ էլ ռուս պրանկերները զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ քննարկելով նրա հետ միջազգային իրադրությունը, ապա նրան հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու: Պրանկերները խոսել են նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Եվ ի դեպ, տեղեկատվություն տարածեց ոչ ավել, ոչ պակաս «ՌԻԱ Նովոստին»: Իսկ հեռախոսազրույցը, որի ձայնագրություններն ունի «ՌԻԱ Նովոստի»-ն, արվել է, փաստացի, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց: Յունկերի հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ կողմից ճնշման առկայությունից, ինչին ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը»: «Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Շատ լավ: Հաջողություն եմ ցանկանում»,- ասել է Յունկերը: Պրանկերները նրան հրավիրել են Երևան, որտեղ առաջարկել են հրապարակում խորոված պատրաստել և «յուրօրինակ ցույց» անցկացնել: «Վատ չի հնչում: Ես կայցելեմ մյուս տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ գալիք տարում մենք կգտնենք համապատասխան ժամկետներ ու հնարավորություններ»,- ասել է Յունկերը: Իսկ Փաշինյանի անունից պրանկերների հետ զրույցում Մոգերինին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է լավ հարաբերություններ ունենան բոլոր գործընկերների հետ: «Մենք պետք է զգուշավոր գործենք: Հայաստանն այն երկիրն է, որն ունի իրավունք ընտրություն անելու»,- ասել է ԵՄ հանձնակատարը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ռուսների «ջրիկանալու» ախորժակն, արդեն նմանվում է կոնկրետ քաղաքականության: Երեք անգամ Հայաստանի վարչապետի անունից զանգերը բարձրաստիճան պաշտոնյաների չի կարելի կատակ համարել, որքան էլ դա արվում է կատակի քողի ներքո: Ի՞նչ է Մոսկվան ցանկանում հասկացնել Նիկոլ Փաշինյանին... Որ նրան լուրջ չի՞ վերավերում, որ նրան Հայաստանի ղեկավար չի՞ համարում... Թերևս, Մոսկվայից այս «ջրիկ» մեսիջներն ուղղված են հենց Նիկոլ Փաշինյանին, որն շարունակաբար ցանկանում է Վլադիմիր Պուտինին վստահեցնել, որ Հայաստանն ուզում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնել: Ինչպես երևում է, Փաշինյանի այդ «մեսիջն» էլ առանձնապես լուրջ չի ընկալվում: Ահա, այսպիսին են ռուսական վերաբերմունքը Նոր Հայաստանին. մի օր Հայաստանի գյուղերում են իրենց դիրքորոշումն արտահայտում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողները դուրս են գալիս, ու սկսում կրակել գյուղի տների ուղղությամբ, հետո ներողություն հայցում ու ասում, թե տեղեկացրել էին պատկան մարմիններին, մի օր էլ Հայաստանի վարչապետի անունից զանգեր են կատարում բարձրաստիճան պաշտոնյաներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am