Ծռությունը սպառնալիք, թե՞ ամոթ

«Սասնա ծռերի» առանցքային ներկայացուցիչ Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարության մոտիվացիան դեռեւս մնում է չբացահայտված։ Հակառակ կողմը Վարուժան Ավետիսյանի ու Ծռերի փաստաբանի միջոցով հասցրել է հերքել հայտարարության ճշմարտացիությունը։ Իսկ Մանուկյանը դատական երեկվա նիստում հայտարարեց, թե սխալ մեղադրանք է առաջադրվել. ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ: «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»,- ասել է Պավել Մանուկյանը: Այնուհետև անդրադարձել է ՊՊԾ գնդի տարածքում տեղադրված բանկոմատը բացելուն, որի համար կրկին մեղադրվում է Արմեն Բիլյանը: Նա ասել է, որ բանկոմատի գրոհի հեղինակը ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն է: «Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,- դատարանից պահանջել է Պավել Մանուկյանը: Հայտարարությունն ուշագրավ է ու մոտիվացիան անհասկանալի հենց միայն այն համատեքստում, որ երկու տարի է տղաները բանտում են եւ կտրականապես չէին ընդունում ոչ բանկոմատի, ոչ էլ ոստիկանների սպանության վերաբերյալ մեղադրանքները։ Թե ինչու է Մանուկյանը որոշել Ծռերի երկու տարի առաջվա «հերոսական» քայլն այսքան արժեզրկել եւ իջեցնել շարքային խուլիգանության, մարդասպանության հանցանքի, դեռ չի հասկացվում։ Հայաստանի հանրության ստվար զանգվածներ, չընդունելով զենքի միջոցով հարցեր լուծելու ճանապարհը, միեւնույն ժամանակ խանդավառված էր Ծռերի ապստամբությամբ՝ դրա թե քաղաքական, թե Ղարաբաղի հետ կապված դրվագներով։ Առաջին դրվագով մոտեցումն արդարացվում էր այն հիմքով, որ իշխանությունն ուզուրպացրած Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ սպառվել են պայքարի քաղաքակիրթ մեթոդները, իսկ երկրորդով՝ այդ ապստամբությունը ներկայացվում էր այն քողի ներքո, որ տղաները այսպիսով նպատակ են ունեցել խափանել Սերժ Սարգսյանի «հող հանձնելու» ծրագիրը։ Պակաս հետաքրքրական չէ, որ Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարությունը հաջորդեց Ալեք Ենիգոմշյանի ոչ պակաս աղմկահարույց հայտարարությանը այն հարցին, որ Հայաստանում երբևէ նման իրավիճակի կրկնության դեպքում իրենք կրկին արդարացնելո՞ւ են զինված պայքարը, թե՞ ոչ, Ենիգոմշյանը պատասխանել էր․ «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի միջոցները, ճանապարհները փակված են, ոչ խաղաղ միջոցներով պայքար իրականացնելը ընդունելի է։ Ոչ խաղաղ պայքարը իր մեջ ներառում է բռնի միջոցներ, որը կարող է լինել նաև զինված պայքարը»։ Փաստորեն, ստացվում է, որ թավշյա հեղափոխությունից հետո էլ Հայաստանում քաղաքական հավակնություն ունեցող ուժերից մեկը շարունակում է մնալ այն կարծիքին, որ դեռեւս փակված չէ զինված պայքարի էջը։ Քաղաքագիտական շրջանակներում այս հայտարարությունը դիտարկել էին սպառնալիք՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ի վերջո, ինչ երաշխիք, որ Արցախի հարցում Փաշինյանն ունենալու է այնքան կարծր դիրքորոշում, որքան Ժիրայր Սեֆիլյանն ու իր թիմն են։ Սրանով պայմանավորված էլ Ծռերին ներսից պառակտումը մի քանի նկատառումներով կարող է իրականացվել՝ նախեւառաջ ընտրությունների նախաշեմին նման ուժին ջլատելու նպատակով, ի վերջո, քաղաքակիրթ աշխարհում զինված խմբավորումներին քաղաքական հարթակ տրամադրելը, իսկապես, ամոթ է։ Իսկ Սեֆիլյանն ու իր թիմը արդեն հայտարարել են կուսակցություն դառնալու, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Իսկ երկրորդ՝ գուցե Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանն էլ երկյուղելու պատճառներ ունի եւ հիմիկվանից չեզոքացնում է իր դեմ սպառնացող «ականը»։ Անի Սահակյան

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am