Աղմկահարույց հոդվածի հետքերով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ո՛չ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որպեսզի Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին լրագրող Տիրայր Մուրադյանի պատրաստած նյութը  չհրապարակվի Sut.am կայքում։ «Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ յուր գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ այս նյութը չհրապարակվի, կամ՝ հրապարակվելուց հետո հեռացվի: Արդեն վերաբացված նյութում եղել են բազմակողմանիության ապահովման լուրջ խնդիրներ և կազմակերպության ծրագրերի պատշաճ իրականացման իմ պարտականությունների շրջանակներում ես օպերատիվ որոշում եմ կայացրել նյութը ժամանակավորապես փակել և վերաբացել այն նյութերի որակի նկատմամբ մեր պահանջներին համապատասխանեցնելուց հետո: Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները: Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»,– գրել է Դանիել Իոաննիսյանը: Հիշեցնենք‚ որ sut.am կայքում հրապարակված լրագրող Տիրայր Մուրադյանի նյութը փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին է, որտեղ նշվում է, որ նա տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում: Նյութի հրապարակումից քիչ անց այն հեռացվել է և մի քանի ժամ անց հրապարակվել է նյութի փոփոխված ու լրացված տարբերակը: Իսկ լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոննիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրա նկատմամբ, ենթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել»:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am