Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի

Լրագրող Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մոտ 1 ամիս առաջ, տեսնելով մամուլում փոխավարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի մաքսանենգություն), որոշել է հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչն ինչպես է եղել: «2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի դատարանին, վերաքննիչ քրեական դատարանին և կարողացա դատարանների արխիվներից ձեռք բերել Գեորգի Էդուարդի Մուրադյանի վերաբերյալ որոշումներն ու վճիռները: Նյութերն ուսումնասիրելուց հետո դիմեցի Գեորգի Մուրադյանին՝ խնդրելով հարցազրույց տալ: Նախապես համաձայնվեց, սակայն հարցազրույցից ժամեր առաջ բազմակողմանի նյութ ուննալու երաշխիքներ ուզեց Դանիել Իոաննիսյանից: Հարցազրույցը կայացավ՝ մոտ 30-35 րոպե: Այս ժամանակ հաստատվեց իմ այն տեղեկությունը, որ Գ.Մուրադյանը տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում, ինձ հաջողվեց իրենց մանրամասներ իմանալ: Նյութը գրելու փուլում իմացա, որ Ավինյանի աշխատակազմից Դանիելի հետ պայմանավորվածության արդյունքում որոշվել է նյութը կարդան մինչև հրապարակելը, հայտնեն իրենց առարկությունները, որից հետո նյութը հավանաբար պետք է «միասին» գրվեր: Ես դեմ եմ եղել իսկզբանե, հետո իրավիճակը չսրելու համար համաձայնվել եմ՝ պնդելով, որ նյութը պետք է կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը(քանի որ մարդ է՝ կարող է մի նախադասություն սխալ ասած լինի): Նյութը մինչև վերջնական տեսքի գալը էական փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է իմ համար կարևոր հատվածներ(թե ինչպես են, օրինակ, Մուրադյանի հետ ամբաստանյալի աթոռին հայտնվածները խաղուպար վճիռներ ստացել դատարանից և այլն): Նյութը երեկ sut.am կայքում հրապարակվելուց հետո անեցել էր մոտ 6 ժամ, և իմ սովորույթի համաձայն, ցանկացել եմ այն նորից կարդալ, բայց պազվել է, որ նյութը գոյություն չունի: Թե ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոսնիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրան նկատմամբ, ընթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել: Նման ենթադրության համար ինձ համար հիմք է այն, որ նյութը հեռացվել է առանց իմ հետ քննարկելու, իսկ նախկինում նույնիսկ նյութերիս նկարը փոխելը իմ հետ համաձայնեցվում էր: Ու սա այն դեպքում, երբ ջնջված նյութը հրապարակվելուց առաջ խմբագրությունում շատ անգամներ է կարդացվել և քննարկվել: Եվ եթե տպելու ենթա չէր այն, ապա իսկզբանե պետք է չտպվեր: Կարծում են՝ Դանիել Իոանիսյան ու Ավինյանի աշխատակազմը կպարզաբանի, թե իրենց մոտից ով, որտեղ և քանի անգամ է դիմել Դանիել Իոանիսյանին այս նյութի հարցով, քանի անգամ են այս նյութի վերաբերյալ հեռախոսազրույցներ ունեցել: Դիմում եմ լրագրողական բոլոր կազմակերպություններին՝ 1. խնդրելով աչքաթող չանել այս միջադեպը, քանի որ բացառիկ են այն դեպքերը, երբ լրագրողը հրապարակային, փաստարկված խոսում է մի արատավոր երևույթի մասին, որը միշտ եղել է նախորդ իշխանության ժամանակ բազմաթիվ խմբագրություններում 2. նոր կառավարության անդամների նկատմամբ հանրության ստեղծված դրական աուրայի շղարշի տակ չպետք է լրագրողական նյութերը գրաքննվեն և այդ հարցում ես ձեր աջակցության կարիքն ունեմ: Դիմում եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վստահ եմ՝ պարոն Փաշինյան, որ ձեր լրագրողական գործունեության ընթացքում երբեք չեք հանդուրժել իշխանությունների կողմից լրագրողական աշխատանքի միջամտության դեպքերը: (Հիշում եմ՝ թե ինչպես ԱԺ դահլիժում Նաիրա Զոհրաբյանին հանդիմանեցիք, որ նա այլևս ՀԺ-ի լրագրող չէ և չունի խոսքի կատարյալ ազատություն այն բանի համար, որ նա զանգահարել էր խմբագրություն և խնդրել «բամփել» բառը հանեին իր ելույթից, քանի որ ինչպես դուք նշեցիք այդ ժամանակ՝ Հովիկ Արգամիչը ջղայինացել էր): Հույս ունեմ, որ այս միջադեպը պատշաճ քննության կարժանանա և հետևաբար՝ պատշաճ գնահատականի: Ինչ վերաբերվում է նյութի բովանդակությանը, լիահույս եմ, որ այն իր սզկբանական տեսքով առաջիկայում կտպագրվի մեկ այլ լրատվամիջոցում և շահագրգիռ անձանց հետո սիրով կքննարկեմ նյութի ամեն մի դետալ: Հ.Գ. Դիմում եմ նաև բոլոր այն անձանց, որոնք այս պատմությունից գայթակղված արդեն մտածել են ինչպես ցեխը մտցնեն կառավարության ողջ կազմին: Այդ մարդկանց հորդորում եմ, որ այս խնդիրը չշահարկել այլ հարթությունում, քանի որ այստեղ խնդիրը բացառապես վերաբերվում է լրագրողական գործունեությանը»,- գրում է նա:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am