«Դատապարտյալը երեկվանից հացադուլ է հայտարարել, հրաժարվել է նաեւ դեղորայքից». փաստաբան Լուսինե Զեյնալյան

Դեռ օրեր առաջ «Զեյնալյան» փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչները բողոքի ակցիան էին իրականացրել քրեակատարողական վարչության դիմաց՝ պահանջով ազատ արձակել 2009 թվականից սպանության համար դատապարտված Արթուր Օսիպյանին, քանի որ նրա կյանքի լուրջ վտանգ է սպառնում։

Այսօր արդեն, մեզ հայտնի դարձավ, որ դատապարտյալը երեկվանից հացադուլ է հայտարարել, հրաժարվել է նաեւ դեղորայքից։ Նրա շահերի պաշտպան Լուսինե Զեյնալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Օսպիպյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում. «Արթուր Օսիպյանը երեկվանից հացադուլ է անում, հրաժարվել է դեղորայքից։ Իր վիճակը ծայրահեղ ծանր է։ Իր մոտ հայտնաբերվել է Միավ, Ձիահ 4-րդ կլինիկական փուլ, ծանր արտայատված իմունային անբավարարություն՝ կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով, լիմբիկ էնցեֆալիտով եւ վերջույթների պոլինեյրոպացիայով։ Սա 2016 թվականի, դրանից հետո ավելի է բարդացել»։ Ըստ պաշտպանի՝ նա անժամկետ է հացադուլ անում, մինչեւ իրեն ազատ կարձակեն․ «2018 թվականին ունենք տեղեկանք, որ ինքը հաշվառում ունի Ավան հոգեկան առողջության կենտրոնում, անձի օրգանական խանգարում, եւ այնտեղից ստանում է 4 տեսակի հոգեմետ դեղեր։ եթե ինքը դուրս գա, կկարողանան իրեն պառկացնել, ստաբիլ բուժում կստանա։ գոնե կյանքը մի քԱՆի տարով կերկարանա»։ Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ ՔԿՎ պետի հետ հանդիպման ժամանակ կարողացել են լուծում տալ միայն այն հարցին, որ դատապարտյալին «Դապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց․ «ՔԿՎ պետ իր ազատման հարցը չի որոշում, ինքը կարա հիմնարկից հիմնարկ տեղափոխի։ Կարողացանք «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Արթուր Օսիպյանը այժմ ոչ քայլում է, ոչ նորմալ խոսում է։ Մեր խնդրանքը կայանում է նրանում, որ համապատասխան մարմինները մեխանիզմներ մշակեն, որ կյանքը երկարացնելու մեջ ունենան իրենց լուման»։ Նշենք, որ Օսիպյանը ազատազրկված է 2009 թվականից, դատապարտված է 12 տարվա ազատազրկման։ Աննա Պապիկյան hraparak.am «Զեյնալյան» փաստաբանական գրասենյակ

դիտվել է 1065 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am