Զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը

«Անկեղծ ասած՝ այն ամենն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման, քան թավշյա հեղափոխության: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փորձ է արվում զարգացման ռելսերից վաղուց դուրս մնացած երկիրը նորից հունի մեջ գցել, այլ ՀՀԿ–ՔՊ ինվենտարիզացիայի միջոցով ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ցույց տալ: Մյուս կողմից՝ ականատես ենք, ոչ թե գաղափարական հենքի վրա հիմնված արժեհամակարգային փոփոխության, այլ առանց հստակ հիմքերի, պարզ տեղափոխությունների շքերթի: Հակառակ դեպքում ԵԿՄ-ն իրեն փրկելու համար չէր առաջարկի Արամ Զ. Սարգսյանին ղեկավարել այն, փորձ չէր արվի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին փոխել ուժային կառույցի ղեկավարով և այլն: Համաձայնեք, որ մի տեսակ զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի նախագահը կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի: Մի տեսակ շատ չե՞ն նմանությունները նախորդ իշխանությունների ու կրեատիվ մտածելակերպով «մշակույթը ես եմ» կարգախոսով և եղածը սասանելու մեծ ցանկությամբ իշխանության եկածների միջև: Մինչև ե՞րբ պետք է ապրենք այն տրամաբանությամբ, որ էժանագին կոստյումը թանկարժեքով փոխարինելով մարդու հետ առանձնապես որևէ հրաշք էլ տեղի չի ունենում, բացի շրջապատում թիթիզանալուց: Ի վերջո, ո՞ւմ է հետաքրքիր, թե վարչապետի կոստյումը թա՞նկ է, թե՞ էժան, կամ ձեռքի ժամացույցն ի՞նչ արժե: Կարևորը գործերն են, որով այս կամ այն ղեկավարը փորձում է երկիրն առաջ տանել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք նորից հիշել Բագրատյանի «Մարլբորոյի» պատմությունը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am