Ընտրություններ՝ առանց ընդդիմության

Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ընտրողը «Ժառանգությանը» ձայն տա։ «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ասաց. ««Ժառանգությանն» ընտրողը ձայն կտա, քանի որ քիչ ընդդիմադիր ուժերից մեկն է, որ երբեւէ չի եղել իշխանության, որ չկա այդպիսի պրոցես՝ այս կամ այն խնդրով բողոքի ցույց կամ հանրահավաք, որտեղ ակտիվ մասնակցություն չի ունեցել «Ժառանգությունը»։ Եղել է նաեւ Խորենացու դեպքերին՝ ժողովրդի կողքին, ձերբակալվել են մեր կուսակցության լիդերներից շատերը։ «Ժառանգությունը» եղել է Ճակատի ֆորմատում ակտիվ մասնակից եւ վերջում էլ «Իմ քայլի եւ «Մերժիր Սերժին»-ի հետ։ Հիմա էլ ակտիվ մասնակցում է Ընտրական օրենսգրքի քննարկումներին, հանդես է գալիս նորարարական առաջարկներով»։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ում թիմը նույնպես կուսակցություն ձեւավորելու ճանապարհին է եւ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց՝ քանի որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, այդ պատճառով որեւէ ուժ չի ցանկանում «ընդդիմություն լինել՝ հանուն ընդդիմության»։ Նա միեւնույն ժամանակ ասաց, որ չնայած իրենց թիմը նույնպես այս իշխանությունների աջակիցն է, սակայն պետք է ձեւավորել «կայուն» քաղաքական դաշտ։ «Մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները փոշիացրել են քաղաքական դաշտը, նույնիսկ ընդդիմությունը մեծ հաշվով ընդդիմություն չէր, եւ այսօր իրենց փոշիացումով չկա քաղաքական ձեւավորված դաշտ, որն առաջին անհրաժեշտությունն է»,- ասաց Ենիգոմշյանը։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով մեկ անվան տակ հանդես գալը, Ենիգոմշյանի կարծիքով, չի նպաստի քաղաքական դաշտի ձեւավորմանը․ «Միեւնույն ժամանակ չի նշանակում, որ եթե ընտրապայքարին մասնակցում է հինգ ուժ, ապա պետք է իրար կոկորդ կրծեն։ Ամեն դեպքում կառուցողական ընդդիմություն է պետք՝ հստակ օրակարգերով, գաղափարական մրցակցությամբ։ Գուցե այդ ուժերն իրար լրացնեն, ամբողջացնեն, բայց ոչ իրար կոկորդ կրծեն։ Նոր ժամանակներ են, ու այս ժամանակներում ինքնանպատակ ընդդիմություն լինելը ոչ մի տեղ չի տանի, եւ երբ ես ասում եմ, որ մենք ընդդիմադիր չենք լինի, դա չի նշանակում, թե կպաշտպանենք այս իշխանություններին, կառուցվում է նոր քաղաքական դաշտ, եւ դա պետք է կառուցվի օրակարգերի, գաղափարների մրցակցության տիրույթում»։ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ ժամանակավոր կառավարությանն ընդդիմություն լինելն անհնար է․ «Ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն, որոշելու է ընտրողը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։ Ղուկասյանին առավել մտահոգում է, որ այսօր քաղաքական տարբեր ուժեր ունեն տարբեր ռեսուրսներ ու հնարավորություններ, եւ ժամանակավոր կառավարության խնդիրը պետք է լինի հավասար պայմանների ստեղծումը արտահերթ ընտրություններին, հակառակ դեպքում, նրա խոսքով, իշխանությունը խստորեն կպատժվի միջազգային հանրության կողմից․ «ԶԼՄ-ների ազատություն, Ընտրական օրենսգրքի թերությունները պետք է շտկվեն եւ այլն»։ Իսկ ընտրություններին մրցակցությունը կլինի գաղափարների շուրջ, Ղուկասյանը վստահ է, որ ընտրողը հենց այդ չափորոշիչներով էլ կկայացնի իր ընտրությունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am