Հայկական «մուննաթ», եվրոպական ժպիտ

Հասկանալի է, որ հաշվի ենք առնում հնարավորություններն ու ռիսկերը: Առաջինները՝ Հայաստանի պարագայում իսկապես գայթակղիչ են. ԵԱՏՄ-ի անդամ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ ասոցացվող, ԱՄՆ-ի հետ առեւտուր անող, բայց Իրանի հետ տնտեսական գործակցությունն ամրապնդող, եւ այլն: Բայց ռիսկերն ուսումնասիրելիս հանկարծ հայտնաբերում ենք, որ Հայաստանը չավարտվող պատերազմի մեջ է հարեւան Ադրբեջանի հետ, ինչի հետեւանքով ամեն օր կարող են վերսկսվել ակտիվ ռազմական գործողությունները, որի ժամանակ առաջին իսկ կրակոցներից մեր ձկնաբուծարանը հօդս կցնդի, մեր միլիոնավոր ներդրումները`եւս: Բացի այդ, ավելի խորապես ուսումնասիրելով Հայաստանը, մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում երկրում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքը այս պահին անկանխատեսելի է: Այսինքն` շատ հնարավոր է, որ այն իշխանությունը, որը կձեւավորվի ընտրությունների արդյունքում, որոշի, որ օտարերկրյա կապիտալ մեզ պետք չէ` կոնկրետ ձկնաբուծության գործում, կամ էլ եվրոպական կապիտալ ընդունել չենք կարող, քանի որ իշխանությունը որոշել է ավելի մտնել ԵԱՏՄ-ի մեջ, որոշել է, կամ պարտադրել են: Հիմա, այս ուսումնասիրություններից հետո, որոնք կարծում եմ պարտադիր են յուրաքանչյուր լուրջ երկրի լուրջ բիզնեսմենի համար, դուք կշտապեի՞ք ներդրումներ անել Հայաստանում, մանավանդ եթե ծագումով հայ չեք, այլ մաքուր պորտուգալացի, ավելին ոչ մի հայ ընկեր չունեք ու նրա տանը Հայաստանից բերված լավաշ ու պանիր չեք կերել: Ես, օրինակ, լսելով, որ այդ երկիրը պատերազմի մեջ է, կտրականապես կհրաժարվեի ներդրումներից, եթե իհարկե զենքի բիզնես չունեմ, կամ բժշկական սարքավորումների: Եվ ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, որ Եվրոպան միայն խոսքով է ողջունում մեր «ժողովրդավարական գործընթացները», երբ ժողովրդավարության ամենամեծ քննությունը, որը ընտրություն է կոչվում, դեռ առջեւում է: Օրինակ Կուբայում Կաստրոյին պաշտում էին, նա նույնպես ժողովրդական առաջնորդ էր, բայց դուք հարցրե՞լ եք, օրինակ Մերկելին, կամ Մակրոնին, էլ չեմ խոսում Թրամփի մասին, թե ժողովրդավարակա՞ն երկիր է Կուբան: Մի խոսքով, դուք չգիտեմ, բայց եթե ես լինեի պորտուգալացի բիզնեսմեն ու լսեի, թե ինչպես ու ինչու է դժգոհում Եվրոպայից Հայաստանի վարչապետը, ապա կժպտայի ու կզանգահարեի Մալթայի իմ գործընկերներին, որպեսզի պայմանավորվեմ Լա-Վալետայում ձկնաբուծարանիս մասնաճյուղ հիմնելու մասին: Բանն այն է, որ այնտեղ պատերազմ չկա, ու անկախ նրանից, թե ընտրություններն ինչպես են անցնում կամ կանցնեն, ազգային «մուննաթ» չկա: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am