Պե՞տք է արդյոք պատասխանել վիրավորանքին

Արամ Աբրահամյանը գրում  է.Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շատ սխալ է վարվել՝ որեւէ անձի կամ որեւէ հանրության հասցեին ասելով «մտավոր հետամնաց»: Դա իսկապես դատապատելի է: Չի կարելի վիրավորել որեւէ մեկին՝ լինի նա պատգամավոր, բանվոր, գործարար, թե գործազուրկ: Դա չի կարելի է անել ոչ բանավոր, ոչ գրավոր, ոչ միացրած տեսախցիկներով, ոչ անջատված, ոչ լայն, ոչ նեղ շրջանակներում: Ավելացնեմ իմ կողմից՝ դա լավ չի անելն անգամ մտքում: (Իմ լրագրողական գործունեության ընթացքում պատահել է, որ ես վիրավորել եմ այս կամ այն անձին, ինչի համար խորապես ցավում եմ): Բայց եկեք 180 աստիճանով շրջենք իրավիճակը եւ ենթադրենք, որ Դանիել Իոաննիսյանը, կամ որեւէ ՔՊ-ական է «մտավոր հետամնաց» անվանել որեւէ ՀՀԿ-ականի: Ինչպես կարձագանքեր «ֆեյսբուքահայությունը», կարելի է ենթադրել. «Վախ, ես քու ցավը տանեմ, տոշնի էլ ասացիր, իսկական մտավոր հետամնաց ա, հըլը քիչ ես ասել»: Երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես կգայի՞ն՝ դատապարտելով այդ վիրավորանքը, այդ ՔՊ-ականի տան մոտ «զայրացած քաղաքացիները» ցույցեր կանեի՞ն: Կարծում եմ, որ ոչ: Կամ՝ քի՞չ է եղել, որ նույն Արփինեի (նաեւ այս՝ վերջին առիթով) կամ Շուշան Պետրոսյանի հասցեին համացանցում վերջին հայհոյանքներն են գրվել եւ արժանացել հազարավոր «լայքերի»: Որեւէ հ/կ ասե՞լ է. որ դա լավ չէ, որ վիրավորել չի կարելի: Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին՝ հայտնի աստվածաշնչյան ճշմարտություն է: Իհարկե, այդ օրինաչափությունը, կասեի անգամ՝ տիեզերական օրենքը վերաբերում է նաեւ ՀՀԿ-ականներին: Նրանք մեկ տասնամյակից ավելի է՝ վիրավորել են հասարակությանը, իրենց արհամարհանքով, մեծամտությամբ, ամբարտավան կեցվածքով: Եթե մարդն իր նկուղում խոշտանգում է մեկ այլ մարդու, որպեսզի վերջինս հրաժարվի իր բիզնեսից, դա ոչ միայն ծանր հանցագործություն է, դա նաեւ վիրավորանք է մեզ բոլորիս հանդեպ, որովհետեւ խոշտանգողը վստահ էր, որ երբեք չի պատժվի: Եվ ի՞նչ: Հանցագործությանը պետք է պատասխանել օրենքով նախատեսված պատժով: Իսկ վիրավորանքի՞ն: Ահա այստեղ է, որ իմ եւ մեր հասարակության (գուցե մարդկության) մեծ մասի կարծիքը չի համընկնում. այսօր ինձ թվում է, որ վիրավորանքին պետք չէ որեւէ ձեւով պատասխանել: Իսկ Արփինեին ու մնացած իշխանամետ եւ ընդդիմադիր գործիչներին, ներկա եւ նախկին իշխանավորներին, ուզում եմ հիշեցնել Ալեքսանդր Պուշկինի խոսքերը՝ «учитесь властвовать собой»: Մոտավոր թարգմանությունն է՝ սովորեք ձեզ տիրապետել:

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am