Օպերային արվեստը հայ մշակույթի թռիչքի ուղենիշ

Նկատի ունենալով մշակույթի ոլորտում տիրող իրավիճակը՝  որոշեցինք  կրկին անդրադառնալ  օպերային արվեստի հիմնախնդրին։ Կարևորելով կառուցողական քաղաքականությունը` անդրադառնանք որոշ ուղղորդող կետերի։ Զարգացման բարձրագույն ուղենիշերի ձգտման համաձայն՝ կարևոր է նախ կադրերի պատրաստումը և ընտրությունը օբյեկտիվորեն՝ արհեստավարժ և բարոյական չափանիշների համապատասխան։ Նույն սկզբունքով է անհրաժեշտ իրականացնել նաև ներկայացումների ընտրությունն ու կազմակերպումը, հաշվի առնելով, որ ստեղծագործության նպատակներն ու խնդիրները պետք է լինեն արդիական,  բխեն մարդկանց մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքներից՝ ձգտելով դրանց բարձրացմանն ու վեհացմանը, ինչպես նաև երաժշտական բարձր ճաշակի ձևավորմանը։ Ինչ խոսք, ներկայացումների վերաբերյալ կան որոշակի կոնկրետ խնդիրներ, որոնց մեջ  մտնում է քանակը. անհրաժեշտ է նկատելիորեն ավելացնել բեմադրվող ներկայացումների քանակը։ Այստեղ առաջանում է մի հարց. մի՞թե դատապարտված է մեր հանդիսատեսը շարունակ նույն ներկայացումները դիտելուն։ Իհարկե ոչ. պատկերացնո՞ւմ եք. մենք կարող ենք ականատեսը լինել պրեմիերաների գունառատ թափքի, որոնցում կլինի անդրադարձ պատմական պետականակերտ կերպարների։ Հիշենք նաև, որ կան խունացած թղթերի վրա մոռացության մատնված գանձեր, որոնք արդեն որքան ժամանակ է, ինչ դուրս են մնացել Օպերային թատրոնի բեմադրությունների ցանկից։  Ուստի, կարևոր է մաքրել անտեսված ներկայացումները տարիների փոշուց և վերակենդանացնել բեմադրությունների միջոցով։    Ասվածից հետևում է նաև, որ որակի բարելավման համար անհրաժեշտ են նյութատեխնիկական ժամանակակից միջոցների բազային ստեղծումը, այս ուղղությամբ կարևոր է պետության և բարերարների դերը, սերտ համագործակցությունը երաժշտանոցի (կոնսերվատորիա), ֆիլհարմոնիայի, գործող  թատրոնների և բուհերի հետ։ Փաստորեն, Օպերային թատրոնը կարող է դառնալ մշակույթի այն առաջատար ճյուղը, որից ճառագայթի պես տարածվելու և սնվելու են մնացյալը, հետևաբար, կարևոր է աշխատել մշակույթի հայ բարձրակարգ գործիչների և բարեկամների հետ, ի թիվս աշխարհասփյուռ մեր հայրենակիցների, որոնք կապահովեն կապ արևմտյան բարձրարվեստ մշակույթի և մշակութային այլ գործիչների հետ, ինչպես նաև ձևավորել օպերային թատրոնի և բալետի հայ գործիչների և համակիրների ընկերակցություն, որոնք իրենց նպաստը կբերեն թատրոնի զարգացմանը։ Հաշվի առնելով այն փաստը,  որ այս ամենն արվելու է բարձրարժեք արվեստը հասարակության դատին ներկայացնելու համար, հարկավոր են իրականացնել կոնկրետ աշխատանքներ օպերայի և բալետի նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրության մեծացման և այցելուների ավելացման ուղղություններով. որտե՞ղ որոնենք այն սանդուղքը, որը կապահովի դեպի բարձր օպերային արվեստ հայ հասարակության մուտքն ու վերընթացը։ Այս առումով կարևոր է    սերտ համագործակցությունը հասարակական և պետական այլ կառույցների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև մանկական օպերաների բեմադրությունները, որոնք թույլ կտան դեռևս վաղ տարիքից  երեխաներին հաղորդակից դարձնել բարձր մշակույթին, կձևավորեն սեր և հոգեհարազատ ընկալում նրա նկատմամբ՝ հետագայում խոչընդոտելով հակամշակութային և ցածրակարգ դրսևորումների առկայությանը, ինչին մենք այժմ ականատես ենք լինում գրեթե ամեն քայլափոխի։ Եվ մնում է ամենակարևորը՝ վերադարձնել օպերան և բալետը (Օպերային թատրոնը) ազգային մշակույթի հիմքերի վրա՝ համամարդկային ընթերցմամբ՝ ապահովելով նրա բարձր զարգացումն ու թռիչքը։ Այսպիսով՝ առաջարկում ենք իրականացնել Նիկոլ Աղբալյանի կոչի արթնացումը՝ <<Այն ջահը, որը մենք վառում ենք այսօր Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի երբեք և կլուսավորի Առաջավոր Ասիան >>(1919թ. հունվարի 31)։ Հասմիկ Իսրայելյան

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am