Իրանում կինն առաջին անգամ դարձել է վարչական շրջանի ղեկավար
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեդիքեհ Ռաբիեն նշանակվել է Իրանի Ղազվին նահանգի Էլբորզ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Սա աննախադեպ իրադարձություն է Իրանի համար, որ կինը ստանա նման պաշտոն։ Ռաբիեին առաջադրել է շրջանի ներկայիս ղեկավարը, իսկ Ղազվինի նահանգապետն էլ հավանության է արժանացրել Ռաբիեի թեկնածությունն ու ստորագրել է համապատասխան հրամանը։
