Վաշինգթոնում կայացած հանդիպումներում մեր մեսիջը հստակ էր. Արարատ Միրզոյան

Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի Հայաստանի առջեւ բացված եզակի հնարավորությունը: Այս մասին, ԱՄՆ կատարած իր այցի ժամաակ հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Երեւանում, կառավարությունում, թե որեւէ մասնավոր տանը, թե Վաշինգթոնում, թե Փարիզում, թե Տոկիոյում որտեղ հայ կա, մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք եւ հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորություն համար, որը ստեղծվել է Հայաստանի համար: Ես վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ՝ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի զարգացումն ապահովելու համար՝ Հայաստանում ու սփյուռքում»,-ընդգծել է նա:

Միրզոյանի խոսքով, Հայաստանի զարգացման համար ՀՀ կառավարությունն ակնկալում է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների, բայց նաեւ բոլոր հայերի աջակցությունը՝ Տոկիոյից մինչեւ Գլենդել: «Արարատ Միրզոյանի այցը շատ հաջող էր եւ անցավ հայ-ամերիկյան հարաբերությունների համար չափազանց կարեւոր պահի»,-ասել է Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Իսկ Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգթոնի ներկայացուցչությունը ղեկավար Բրայար Արդունին նշել է, որ այցը օգնեց ամրապնդել ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Արարատ Միրզոյանը նշել է, որ Վաշինգթոնում իր հանդիպումների ընթացքում ամերիկյան օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներին պարզ հաղորդագրություն է փոխանցել. «Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը, նաեւ չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքները փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում: Բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով կամ ոչ հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, չունեն այլ այլընտրանք, քան կանգնել ՀՀ նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում»: Վաշինգթոնում Համաշխարհային բանկում աշխատող Տիգրան Փարվանյանը, ով նախկինում բողոքի ակցիաների է մասնակցել ՀՀ դեսպանատան առջեւ, ՀՀ առաջին փոխվարչապետին նշել է, որ Արարատ Միրզոյանին առաջարկել է մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտային արտերկրում աշխատող հայ մասնագետներին իրենց գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման մեջ:  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am