Ինչ գաղտնիք հրապարակեց վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իր «կախարդական փայտիկը» չի անցել ՊԵԿ-ի կողքով, և ՊԵԿ-ում սկանդալային կոռուպցիոն նշանակումներ են արվում,պատասխանեց.«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և կախարդական փայտիկն իր գործն անում է ու կանի։ Սրանում կարող եք չկասկածել:  Հայաստանում քաղաքական հեղափոխությունն ավարտվելու է կադրային հեղափոխությամբ, սակայն կադրային հեղափոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու են և հնձեն բոլորին »: «Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ կարծիքներ չեն առաջացնի: Ինչ վերաբերում է ՊԵԿ նշանակումներին, կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, և քաղաքականությունը, այդ թվում՝ միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը: Ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց նաև չեմ պատրաստվում անարձագանք թողնել այն անհանգստությունները, որոնք մարդիկ ունենում են: Ես այս թեմայով ՊԵԿ նախագահի հետ մի քանի խոսակցություն եմ ունեցել: Հույս ունեմ, որ այդ խոսակցությունը կբերի կոնկրետ արդյունքներ, եթե չի բերի այդ արդյունքները, ապա կհասնի իմ արձագանքելու ժամանակը»: «Կարող ենք սխալվել կադրային նշանակումների հարցում, բայց ոչ ոք չի խանգարում այդ սխալն ուղղել։ Հայստանում մասնագետների պակասի խնդիր կա՝ զոդող վարպետի, խառատի և այլ, և բացահայտեց մի գաղտնիք:Կարող են լինել նշանակումներ, որոնք արվեն գիտակցաբար՝ որոշակի ինստիտուցիոնալ հիշողություն մի տեղից այլ տեղ բեռնելու նպատակով։ Կա ինֆորմացիա, որ միայն այդ մարդն է տիրապետում, ու եթե իրեն ազատենք գործից, վաղը պետք է պայմանագիր կնքենք, որ գա աշխատի մեզ համար, որովհետև իր տիրապետած ինֆորմացիան որևէ տեղ չկա, և դա պետք է փաստաթղթավորվի, որ հաջորդ կադրերը կարողանան աշխատել»,ասաց նա:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am