Մանրամասներ՝ Վարուժան Ավետիսյանի որդուն առևանգելու գործից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկ ինքնությունը, ով հանդիսանում է Ա. Պետրոսյանը՝ ծնված 1989թ.: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2018 թվականի մայիսի 31-ին քննիչը որոշում էր կայացրել Ա.Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում և միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Քրեական գործով հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ 2018թ. հուլիսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Ա.Պետրոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am