«Ի՞նչ թրեյնինգ, մարդկանց քվեաթերթիկ հաշվե՞լ ենք սովորեցնելու». Դավիթ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ են իրենք դեմ ՀՅԴ-ի առաջարկին՝ ընտրություններն անցկացնել բաց համամասնական ընտրակարգով։ «Այնպիսի իրավիճակ է, որ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:Դրանց համար մենք արագ, օպերատիվ պրոցեսների մեջ ենք մտնելու։ Դա նշանակում է, որ մենք 2000 ընտրական տեղամասի անդամների համար պետք է թրեյնինգներ կազմակերպենք, ու որքան բարդ ընտրված լինի ընտրական համակարգը, այնքան ժամանակատար կլինի մարդկանց բացատրելու առումով։ Եթե ընտրենք բարդ ընտրական համակարգ, արտահերթ ընտրությունները կհետաձգվեն, որի արդյունքում այս իրավիճակը, որ երկրում կա, որտեղ ունենք պառլամենտ, որտեղ պարզ չէ՝ ով է  իշխանություն, ով՝ ընդդիմություն, որտեղ պարզ չէ՝ հանձնաժողովներն ում կարծիքն են ներկայացնում, ունենք մի իրավիճակ, որը պետական կառավարման տեսանկյունից շատ բարդ մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնում։ Այսինքն՝ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ընդդիմությունը տարիներ շարունակ պահանջել է այս կլասիկ ընտրական համակարգը, հիմա այդ ճանապարհն է ընտրվել»,ասաց նա:
 «Մենք  էլ մտահոգություն ունեն Երևանի խորհրդարան ունենալու համար, բայց դա կարող են փարատել: Երբ գնում էինք խորհրդարանական համակարգի՝ բոլորն ասում էին՝ կուսացությունների դերը պետք է բարձրանա, պետք է հզորանան, պետք է ժողովրդավարություն զարգացնեն, և այլն։ Կարծում եմ՝ սա մեծ պատասխանատվություն է կուսակցությունների համար՝ ցույց տալու, որ իրենք  ժողովրդավարական ներքին մոդել ունեն ու չեն կարող ցուցակներում ներառել միայն Երևանում բնակվող կամ Երևանում հայտնի  քաղաքական դեմքերին, ու դուրս թողնել մարզի իրենց ներկայացուցիչներին։ Մարզերում էդ մարդիկ ի՞նչ ձայներ պետք է հավաքեն, որ Երևանի իրենց ներկայացուցիչները դառնան պատգամավոր։ Այսինքն՝ կուսակցությունների առաջ սա խնդիր է, ու իրենք պետք է լուծեն այս խնդիրը։ Սրանով մենք կնպաստենք նաև կուսակցությունների ներքին մրցակցությանը։ Կարծում եմ՝ պետք է գնալ կլասիկ համամասնական համակարգով»։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ Է. Մարուքյանը գեղեցիկ է խոսում, սակայն իրականում նրա ասածները որևէ այլ երկրի փորձի վրա հիմնված չեն. «Պարոն Մարուքյան, կստորագրեի ձեր ամեն ասածի տակ, եթե ծանոթ չլինեի ընտրական համակարգերին։ Ցավոք սրտի, այն, ինչ ասում եք, շատ գեղեցիկ է, բայց իրականում որևէ այլ երկրի փորձի վրա հիմնված չէ։ Էդ ի՞նչ թրեյնինգ ենք անելու, մարդկանց քվեաթերթիկ հաշվե՞լ ենք սովորեցնելու։ Դա ավել թրեյնինգ չի պահանջելու։ Մենք խոսում ենք ընդամենը հաշվարկի մասին։ Մի բարդացրեք խնդիրն ավելի, քան այն կա, կարող եք ասել՝ քաղաքական առումով նպատակահարմար չենք գտնում, ես դա կհասկանամ, կարող եք ասել՝ մեր կուսակցությունները չունեն տարածքային այնքան ներկայացվածություն, դրա համար մեզ ձեռք չի տալիս այս մոդելը՝ եթե համեմատենք Հանրապետականի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, որոնք ունեն անհամեմատ ավելի շատ տարածքային ներկայացվածություն»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am