Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից

Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, ով ադրբեջանական սպառնալիքների պատճառով, հանգրվանել է Հայաստանում՝ որպես անվտանգ վայր, Երևանից նոր տեսանյութ է հրապարակել: YouTube-ի իր պաշտոնական ալիքում բլոգերը հայտնում է, որ Հայաստանի իշխանություններն իրեն թույլատրել են պաշտոնապես հրապարակել իր գտնվելու վայրը:

«Էնպես եմ ցանկանում պառկել և քնել, սակայն գիտեմ, թե ինչքան եք սպասում նորության: Հայաստանի իշխանություններն ինձ ապահովել են կացարանով: Քանի որ ամառ է, խնդիր է բնակարան գտնելը: Ես անընդհատ վազքի մեջ եմ հյուրանոցից հյուրանոց, տնից տուն»,-ասել է բլոգերը: Բլոգերը հայտնել է, որ այժմ վտանգ է սպառնում իր ընտանիքին և մտերիմներին, որոնց հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսել: «Իմ բախտակիցը, ով անցել է նման իրավիճակի միջով, ինձ զգուշացնում էր, որ նրանք (Ադրբեջանը) կարող է գալ ոչ միայն իմ, այլ նաև ընտանիքիս և ընկերներիս ետևից: Ես ասում էի՝ ոչ հնարավոր չէ, հիմա 90-ականները չէ, որ 21-րդ դարն է, չի կարող նման բան լինել: Սակայն, ինչպես պարզվեց, ես թերագնահատում էի իրավիճակը: Նրանք եկան: Նրանք ուղղակի եկան իմ քաղաք, իմ թաղամաս և սկսեցին հարցուփորձ անել ինձնից, թե արդյոք գիտե՞ն Վլադիսլավ Մովսեսովին, որտեղ են ապրում իմ ընկերները, հարազատները: Քանի դեռ չեմ հրապարակել Արցախի վերաբերյալ տեսանյութս, նրանք օրենքով ինձ ոչինչ չեն կարող անել և սկսել են գործել «սև» ճանապարհով: Ինչն առավել հետաքրքիր է, ես չէի իմանա այդ ամենի մասին, եթե այդ հարցերի ընթացքում նրանք չհանդիպեին ընկերներիս: Հաջորդ օրը մայրս նկատել է, որ մեր շքամուտքի մոտ մարդիկ են շրջում: Այժմ այս ամենը կապված է ոչ միայն ինձ, այլև շրջապատիս հետ, ես պատրաստվում եմ գնալ մինչև վերջ, քանի որ գիտեմ, թե ինչից են նրանք վախենում, այդ բաներից մեկը ճշմարտությունն է»,- հավելել է Վլադ Մագան: Բլոգերի փոխանցմամբ՝ չնայած ամենին Արցախի վերաբերյալ տեսանյութը շուտով հրապարակվելու է: «Ես մեծ զեկույց եմ պատրաստում, որում արտացոլվում է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցների միջոցով մանիպուլացնում մարդկանց և 21-րդ դարում մարդկանց տանջում հաշվեհարդարով»,-ասել է նա:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am