Մշակութային բռնապետություն «Նիկոլի թվին»

Բաց նամակ hayeli.am-ին Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցներից. Ինչ է կատարվում Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Հանրապետությունում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխությունը, պատմական խոշորագույն իրադարձություն է ո՛չ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Ամենուր ականատես եղան, որ ժողովուրդն ամենազոր է, իսկ նրա կամքը՝ անբեկուն: Հայաստանն իր օրինակով ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչպիսին պետք է լինի իրական ժողովրդավարությունը: Սակայն մշակույթի ոլորտը դեռ առաջնորդվում է նախկին բռնի ռեժիմի սկզբունքներով: Խեղաթյուրված համակարգը պարտադրվում է ՀՀ ազատ քաղաքացիներին, ստեղծագործողներին: Ասել է, թե գոյություն ունի մեկ անձ և ամեն ինչ պտտվում է նրա շուրջ, և միայն նրա ցանկությամբ: Համակարգային բարեփոխումները, ցավոք սրտի, շրջանցել են մշակույթի ոլորտը: Զոր օրինակ Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից առանց մրցույթի նշանակված տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ստեղծել է բռնապետություն: Օրեր առաջ մամուլում շրջանառվում էր, այն մասին, որ պետք է ազատեն տնօրենի պաշտոնից ապօրինի նշանակված Օրբելյանին, թողնելով նրան միայն որպես գեղարվեստական ղեկավար: Երեկ՝ հուլիսի 19-ին, թատրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օրբելյանը, ինչպես նախորդ տարիներին, խոստումներ շռայլելով, ամեն կերպ փորձում էր ամրապնդել իր դիրքերը, և այսօր արդեն օպերային թատրոնի տարբեր ստորաբաժանումներում հայտարարում են այն մասին, որ եթե ցանկանում եք պարբերաբար մեկնել հյուրախաղերի, ապա մասնակցեք ստորագրահավաքի՝ ի պաշտպանություն Օրբելյանի պաշտոնավարման: Բնականաբար, ովքեր չեն ստորագրի, նրանք անմիջապես կընկնեն անցանկալիների ցուցակ, անկախ իրենց բարձր մասնագիտական որակավորումից: Այս ամենը վկայում է, որ օպերային թատրոնում դեռ առաջնորդվում են ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՎ:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am