Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո չեն ակնկալվում: «Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արևմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և բազմաթիվ այլ գործընկերների հետ: Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, և ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես Սիլիկոնային հովտի հետ կապված, և այս ամենը ոչ մի կերպ պետք չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորացում»,-ընդգծել է առաջին փոխվարչապետը: Կադրային փոփոխություններից խոսելով՝ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ սերնդափոխություն պետք է լինի: «Չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա»,- նշել է նա: ԱԱԾ բացահայտումների մասին հարցին էլ Միրզոյանը պատասխանել է, որ որևէ կերպ նպատակ դրված չէ օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով: «Մենք մեղավոր չենք, որ բացահայտումների 99 տոկոսը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժին: Մենք ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու և այդպես էլ շարունակում ենք»,-վստահեցրել է Միրզոյանը՝ հավելելով, որ սկսված գործը հասցվելու է ավարտին: «Որևէ ուժ չի կարող կանգնել ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների ցանկության դեմ, ինչ ռեսուրս էլ, որ ունենա: Մենք դուխով ենք»,-եզրափակել է Արարատ Միրզոյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am