Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Երեմ Սարգսյանը կայքի հետ զրույցում հայտնել էր, որ քրեական գործով թույլ են տրվել խախտումներ, մասնավորապես՝ իրենց չեն ներկայացվել փորձագետների եզրակացությունները, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որպեսզի պաշտպանական կողմը չկարողանա իրականացնել պաշտպանություն: Պաշտպանական կողմին չտրամադրված գործի նյութերի մասին Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է մասնակի: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Հայկ Սարգսյանը փորձել է փախչել և նրան օդանավակայանից բերման են ենթարկել, ըստ պաշտպանի՝ ապատեղեկատվություն է, Հայկ Սարգսյանը ընտանիքի և անչափահաս երեխաների հետ հանգստի է ցանկացել մեկնել, քանի որ արձակուրդում է գտնվել: Իսկ մինչ նրան բերման ենթարկելը, պաշտպանի վստահեցմամբ, Սարգսյանը որևէ ծանուցում չի ստացել, ավելին՝ քրեական գործի մասին ո՛չ իրավապահներ են պաշտոնապես տեղեկություն տարածել, ո՛չ մամուլում է եղել: Միևնույն ժամանակ Երեմ Սարգսյանը նշել էր, երբ Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նա առնվազն 4 անգամ ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և որևէ անգամ փորձ չի արել թաքնվելու կամ խոչընդոտելու գործի քննությանը: Հիշեցնենք, որ 10-ը տարի առաջ տեղի ունեցած դեպքով ընդամենը օրեր առաջ 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, թե իրեն հրազենային վնասվածք պատճառած անձը Հայկ Սարգսյանն է: 2007 թվականի ապրիլի 1-ին Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Սակայն 2007 թվականի մայիսի 28-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Տարիներ անց՝ 2018 թվականի հուլիսի 3-ին նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ Գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու նպատակով։ Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և երեկ նա կալանավորվել է:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am