Մենք դուխով ենք, ու մեղավոր չենք, որ բացահայտումների 99 տոկոսը վերաբերվում են կոնկրետ քաղաքական ուժի. Արարատ Միրզոյան/տեսանյութ/

Որեւէ կերպ դրված չէ նպատակ՝ անել քաղաքական հետապնդումներ եւ օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով. մենք մեղավոր չենք, որ բացահայտումների երեւի 99 տոկոսը վերաբերվում են կոնկրետ քաղաքական ուժի: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Այդ ուժն է եղել իշխանություն, նա է օգտագործել բոլոր լծակները սեփական գրպանի, սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Ի վերջո, դրա համար եղավ հեղափոխությունը: Այստեղ միտում չկա, ուղղակի վիճակագրությունը, փաստն այդպիսին է: Մենք ինչպես ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու, այդպես էլ շարունակում ենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարում չափազանց մեծ տեղ է հատկացվում ուժային կառույցներին, առաջին փոխվարչապետն ասաց. «Ցավոք, տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ բանը բանից այնքան է անցել, այսինքն հանցագործություններն արված են, կան անհերքելի ապացույցներ եւ բնականաբար պետք է դրանցով զբաղվի իրավապահ համակարգը: Այլ բան, որ մենք հիմա աշխատում ենք մակել ու ներդնել կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա կոռուպցիան ի հայտ գա սկզբնական փուլում, ու բանը չի հասնի իրավապահներին»: Հարցին, թե դուրս գալով նախկին իշխանությունների օրոք լուրջ դիրք ու ռեսուրս ունեցողների դեմ, իշխանության ներկայացուցիչները չե՞ն վախենում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե պետք է վախենայինք, պետք է ընկրկեինք, ապա մենք չէինք սկսի մարտի 31-ին քայլարշավը Գյումրիից: Գիտեք հավանաբար, որ մենք ամեն ինչ դրել ենք սեղանին եւ պատրաստ ենք եղել, գիտակցել ենք, որ ձախողման դեպքում առնվազն ազատությունից ենք զրկվելու չգիտես քանի տարով: Դա մեզ հետ չի պահել, մենք չենք ընկրկել: Դա էր նաեւ կարծում եմ, որ մարդիկ տեսան ու աջակցեցին շարժմանը: Այսուհետ եւս չենք պատրաստվում ընկրկել: Մենք մեր սկսած գործը ավարտին հասցնելու ենք: Որեւէ ուժ չի կարող փորձել կանգնել ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների ցանկության դեմ՝ ինչ ռեսուրս էլ ունենա այդ ուժը: Կարող եմ ավելի պատկերավոր ու կարճ ասել՝ մենք դուխով ենք»:  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am