Չեմ մտածել, որ թալանի մակարդակը կարող է լինել մեր երեւակայության սահմանից անդին.վարչապետ
«Այս փուլում մեր կարեւոր գործողությունը ախտորոշումն է, թե ինչ վիճակում է տնտեսությունը: Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չեմ տվել մտածել, որ երկրում կարող է վիճակն այնպիսին լինել, ինչպիսին այսօր է, որ թալանի մակարդակը կարող է լինել մեր երեւակայության սահմանից անդին: Սա մի իրողություն է, որը մենք պետք է արձանագրենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոռուպցիան այնպիսի ծավալներ է ստացել, որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց է սկսել ընդգրկել, նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք ծափահարել են հեղափոխությանը:Երբ ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի անդամի դեպքում, ես կատակ չեմ արել: Ես ասել եմ ամենայն լրջությամբ: Առավել եւս մյուսները պետք է հասկանան, որ այդ պայքարը ոչ մեկի դեպքում՝ կանգ չի առնելու»,-հայտարարեց նա: