«Առանց ցնցումների ». Փաշինյան

«Կարծում եմ, որ ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասն չենք մեկնաբանել խնդիրը, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձեւերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել եւ սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել, այսպես ասած, ՀՆԱ ձեւավորման մեծ բաժինը ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենա, տնտեսական ոլորտները եւ ձեւերը պետք է հասանելի լինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք գործել են այս կամ այն ոլորտում, այլեւս չպետք է կարողանան գործունեությունը ծավալել այդ ոլորտներում:Սա նշանակում է, որ մյուսները եւս պետք է ունենան այդ հնարավորությունը: Ընդ որում հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին օրից, կառավարությունը նաեւ իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիտորինգ անել, տեսնել ինչ փոփոխություներ են տեղի ունենում, եթե այդ փոփոխությունները տեղի չեն ունենում կամ դանդաղում են, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու մասին: Մենք հակված ենք այս պրոցեսն անել հանդարտ, առանց ցնցումների»,ասաց նա: Փաշինյանը նաեւ արձանագրեց, որ իրենց տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը եւ անկախ դատական համակարգի ստեղծմանն  ուղղված ջանքերը: «Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ անկախ դատական համակարգ եւ կոտռուպցիայի բացակայություն: Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը բնականաբար պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններով, այդ թվում հարկային օրենսգրքում, որով պետք է լուծվի փոքր ու միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,հայտարարեց ՀՀ վարչապետը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am