Սիրիայից զորքերը դուրս կբերվեն 3 օրում. ՌԴ ՊՆ
Սիրիայից Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի մեծ մասի դուրսբերումը կավարտվի մոտակա 3 օրում, հայտնել է ՌԴ Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը, տեղեկացնում է RIA Novosti-ն: Ինչպես հայտնում է գործակալությունը, Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայից ինքնաթիռների հեռահար թռիչքները դեպի իրենց մշտական տեղակայման կետեր, իրականացվում են խմբերով:
